ԵՄ-ն ՀՀ-ին 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կտրամադրի միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կառավարությունը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն լուծելու հետևյալ հիմնախնդիրները՝ Հայաստանի սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները), աջակցության տրամադրում միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին։

«Այս համաձայնագիրը հանդիսանում է 2024-ին ընդունված համաձայնագրի շարունակություն, որով ՀՀ-ին արդեն իսկ հատկացվել է 12,9 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ, որը կուղղվի արտանախագծային ռիսկերի կառավարմանը, մասնակվորապես՝ ջրածնով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը»,- կառավարության նիստի ընթացքում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ընդգծվում է՝ կոմիտեի և կենտրոնի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա՝ դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատել ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, հասնել միջուկային անվտանգության մշակույթի, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության չափանիշների արդյունավետ իրականացմանը։

Եվգենյա Համբարձումյան