Լատվիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կանանց բռնությունից պաշտպանող Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալուն

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Լատվիայի խորհրդարանը քվեարկել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման մասին պայմանագրից երկրի դուրս գալու օգտին՝ պնդելով, որ այն խթանում է «գենդերային կողմնակալության» տեսությունները, գրում է France 24-ը։

Քվեարկության արդյունքում Լատվիան կդառնա Եվրոպական Միության առաջին երկիրը, որը դուրս կգա Ստամբուլյան կոնվենցիայից, որը նույն խորհրդարանը վավերացրել էր 2024 թվականի նոյեմբերին։ Օրենքն այժմ պետք է ստորագրի նախագահ Էդգարս Ռինկևիչը, որը նշել է, որ կողմ չէ դրան, բայց նաև ակնարկել, որ կարող է չեղյալ համարել խորհրդարանական որոշումը։

Եվրոպայի խորհրդի կոնվենցիան պահանջում է, որ ստորագրող կողմերը մշակեն օրենքներ և քաղաքականություն՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան ֆիզիկական բռնության վերացմանը։

Աջակողմյան ընդդիմադիր կուսակցությունները քվեարկել են պայմանագրից դուրս գալու օգտին, մինչդեռ կենտրոնամետ վարչապետ Էվիկա Սիլինայի գլխավորած կառավարող կոալիցիան բաժանվել է «Կանաչների և ֆերմերների միության» ներկայացուցիչները քվեարկել են պայմանագրից դուրս գալու օգտին, իսկ մյուս կուսակցությունները՝ մնալու օգտին։

Եվրոպայի խորհուրդը բազմիցս մերժել է այն պնդումները, որ պայմանագիրը պարտադրում է գենդերային տեսություններ, մասնավորապես, 2022 թվականին նշելով, որ «Ստամբուլի կոնվենցիան չի սահմանում որևէ նոր նորմ գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման վերաբերյալ»։

Լատվիական աջակողմյանները պնդում են, որ կոնվենցիայից դուրս գալը չի ​​թուլացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը, քանի որ ազգային օրենքները բավարար են։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը վերջին շաբաթներին մի քանի ցույցեր են կազմակերպել Ռիգայում։

Լատվիայի աջակողմյանները նաև աջակցում են վերջերս առաջարկված փոփոխությանը, որը կսահմանափակի աբորտի հասանելիությունը երկրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի