«Շկոդաներ»-ից 40-ը անպիտան են․ շուրջ 500 մլն-ով գնված մեքենաները 4-րդ տարում հանում են շահագործումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.06.2026 | 13:40
Ընդդիմությանը առաջարկում եմ մանդատները չվերցնել. ԱԺ-ի աշխատանքը չի տուժի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
16.06.2026 | 13:25
Կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է ցածր տոկոսներով վարկեր վերցնել․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:17
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը
16.06.2026 | 13:08
ԱԱ-2026․ Պայքարը սկսում են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
16.06.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 12:31
Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին
16.06.2026 | 12:25
Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:17
ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը
16.06.2026 | 12:10
Փամբակ գետում շարունակում են փնտրել անչափահաս քույրերին // Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2021 թվականին ներդրվեց պարեկային ծառայություն։ Պետությունը «Շկոդա» մակնիշի 150 ավտոմեքենա էր գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով ավելի քան 12 մլն 750 հազար դրամ։ Չորս տարի անց դրանցից 39-ը կփոխանցվի Պետգույքի կառավարման կոմիտեին․ 30-ը՝ անսարք, մնացածը՝ վթարված վիճակում։

«Գնահատվել են թվով 39 տրանսպորտային միջոցներ, իսկ 1 միավոր եղել է վթարված, մեքենայի վրայից բացակայել են կարևոր հանգույցներ և դետալներ, կորցրել է ապրանքային տեսքն ու նշանակությունը, ուստի հնարավոր չի եղել այն գնահատել որպես տրանսպորտային միջոց»,- նշված է ՆԳ նախարարության որորշման մեջ։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ ավտոմեքենաներից 30-ը շարժիչի և փոխանցման տուփի անսարքություններ  ունեն, այդ պատճառով են շահագործման համար ոչ ենթակա ճանաչվել։ «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանն ասում է՝ «Շկոդա»-ների գնումն անարդյունավետ է եղել։

Պարեկային ծառայության ներդրումից ընդամենը 6 ամիս անց գրել էինք, որ 150 Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներից 23-ը չի շահագործվում վթարի, իսկ 32-ը՝ փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով։ Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի և պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը նշում է՝ փոխանցման տուփի խնդիր մեքենաներն իսկապես ունեցել են, բայց դրանք փոխվել են երաշխիքային սպասարկման շրջանակում։

Երաշխիքային ժամկետը եղել է 3 տարի կամ 150․000 կմ վազքը: Մեկ միավորի տարեկան սպասարկման միջին ծախսը, ըստ ՆԳՆ-ի, կազմում է 655,000 ՀՀ դրամ։  Շահագործման համար ոչ ենթակա ճանաչված 40 «Շկոդա»-ների ձեռքբերումը հարկատուների վճարած միջոցներից արժեցել է մոտ կես միլիարդ դրամ։ Չնայած քննադատություններին՝ Իոաննիսյանը նշում է․ ծառայության բնույթից ելնելով՝ 4 տարվա շահագործումը նորմալ է ոստիկանական մեքենաների համար։

Մեկ «Շկոդա»-ի միջին վազքը, մինչ Պետգույքի կառավարման կոմիտե ներկայացնելը, կազմել է միջինը 170,000 կմ, իսկ ամենափոքր վազքը կազմել է 14,540 կմ՝ հայտնում են ՆԳՆ-ից։ Տիգրան Քեյանն ասում է՝ այդքան վազքը մեքենան շահագործումից հանելու պատճառ չէր կարող լինել։

Ոստիկանությունը «Շկոդա» ավտոմեքենաները գնել էր «Չեխ ավտո» ՍՊԸ-ից՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեսգիստրից տեղեկանում է՝ ընկերության սեփականատերն այդ ժամանակ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է եղել՝ Ալբինա Մովսեսյանը։

Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացանք, որ հանձնման-ընդունման գործընթաց դեռևս տեղի չի ունեցել։ Այդ գործընթացից հետո մեքնենաները կներկայացվեն աճուրդի պետգույքի էլեկտրոնային աճուրդների համակարգում։ Ամենացածր մեկնարկային արժեքով մեքենան 2 միլիոն 670 հազար դրամ է, իսկ ամենաթանկը՝ 4 միլիոն 725 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան