7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ ՀԿԿ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՃՏՊ-ի ենթարկված մեքենայի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում ու հանդիսացել է ՃՈ նախկին տեսուչի բարեկամը։ Պարեկները տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից․ հայտնում են ՀԿԿ-ից։

«ՀՀ ՆԳՆ  ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝ Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձի դրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից:

Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար  պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը: Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։