Ավելի քան 650 ԱԹՍ և 50 հրթիռ․ Զելենսկին՝ ռուսական զորքերի հարվածի մասին

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Ռուսական ուժերը լույս հինգշաբթի գիշերը կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Վիննիցայի, Կիևի, Նիկոլաևի, Չերկասիի, Պոլտավայի, Դնեպրի, Չեռնիգովի, Սումիի, Իվանո-Ֆրանկովսկի և Լվովի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները հարվածի տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեր շատ շրջաններում գիշերը ռուսական հարձակումից հետո շարունակվում են արտակարգ և փրկարարական գործողությունները։ Բարդ, համակցված հարված էր. ավելի քան 650 անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի ավելի քան 50 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ հրթիռներ։ Շատերը խոցվել են, բայց, ցավոք, կան հարվածներ»,- գրել է  Վլադիմիր Զելենսկին իր սոցցանցերում։

Նա կրկին կոչ է արել շարունակել Ռուսաստանի վրա ճնշումը։

«Մեզ անհրաժեշտ է նոր ճնշում Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության և ֆինանսների վրա, ինչպես նաև երկրորդական պատժամիջոցներ՝ այս պատերազմը հովանավորողների նկատմամբ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի