Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ հանրակացարանի շենք է վնասվել, տուժածներ կան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են ուկրաինական Զապորոժիեին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նա ասել է, որ ռուսներն օգտագործել են առնվազն 20 անօդաչու թռչող սարք և ութ հրթիռ, փոխանցում է Meduza-ն։

Վնասվել է հանրակացարանի շենքի մի քանի հարկ։ Ֆյոդորովը նշել է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է 13 մարդ։ Մեկ մարդ կարող է դեռևս փլատակներում լինել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քաղաքային խորհրդի քարտուղար Ռեգինա Խարչենկոյի խոսքով՝ փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած երկու մարդու։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև զգուշացրել են անօդաչու թռչող սարքերի արձակման մասին՝ ուղղված Ուկրաինայի մի քանի շրջաններին, այդ թվում՝ Կիևին։

ДТЭК էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ի առավոտից Կիևում, ինչպես նաև Կիևի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են՝ ռուսական զանգվածային հարվածների  պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի