Բաքուն դիտարկում է Գազայի կայունացման ուժերի առաքելությանը միանալու՝ ԱՄՆ-ի առաջարկը․ վերջնական որոշում չկա

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

Ադրբեջանական իշխանական AnewZ-ի աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգները դիմել է Ադրբեջանին՝ առաջարկելով միանալ Գազայի հատվածում կայունացման ուժերին, որը միջազգային առաքելություն է՝ տարածքը անվտանգ պահելու համար, երբ մարտական ​​գործողությունները դադարեն և մարդասիրական օգնությունը հասանելի դառնա։ Ըստ աղբյուրի՝ Բաքուն դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Նշվում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հաստատուն է՝ ցանկացած մասնակցություն պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը միջազգային լեգիտիմություն է շնորհում և հստակ մանդատ սահմանում։

Այս առաքելությունը ՄԱԿ-ի դասական խաղաղապահ գործողություն չէ։ Այն պատկերացվում է որպես բազմազգ կայունացման ուժ՝ նման Բալկանյան հակամարտություններից հետո ստեղծված խաղաղաշինության շրջանակներին, նախատեսված կարևոր վայրերը պաշտպանելու, օգնության մատակարարումն ապահովելու և զինված բախման վերսկսումը կանխելու համար, մինչ քաղաքական կառույցների ձևավորումը։ Միջազգային կայունացման ուժերն ԱՄՆ-ի կողմից աջակցվող բազմազգ առաքելություն են։

Միացյալ Նահանգները չի պատրաստվում սեփական զորքերը տեղակայել Գազայում։ Փոխարենը Վաշինգտոնը ձգտում է ստեղծել հուսալի տարածաշրջանային և միջազգային գործընկերների կոալիցիա՝ Ադրբեջանին դիտարկելով որպես հուսալի գործընկեր, որը կարող է ապահովել ինչպես դիվանագիտական ​​հավասարակշռություն, այնպես էլ փորձագիտություն ռազմավարական խաղաղապահ ջանքերում։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հայեցակարգը վերջերս քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։

Նշվում է, որ Ադրբեջանի մոտեցումը Գազայի հարցում մնացել է հետևողական։ Բաքուն համակարգում է իր գործողությունները Իսլամական համագործակցության կազմակերպության, Արաբական լիգայի և ավելի լայն իսլամական աշխարհի հետ՝ ընդգծելով, որ արաբական պետությունները նախ պետք է ստեղծեն միասնական տեսլական Գազայի ապագայի համար, նախքան արտաքին խաղացողների միջամտությունը։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը, Ինդոնեզիան և Պակիստանը բանակցում են Գազայի կայունացման ուժերի համար զորքեր տրամադրելու հարցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի