Ադրբեջանը, Ինդոնեզիան և Պակիստանը բանակցում են Գազայի կայունացման ուժերի համար զորքեր տրամադրելու հարցով․ Politico

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Ինդոնեզիան, Ադրբեջանը և Պակիստանը Գազայի հատվածում ապագա կայունացման ուժերի համար զորքեր մատակարարելու գլխավոր հավակնորդներն են։ Այս մասին Politico-ին ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան և ԱՄՆ պաշտպանության նախկին պաշտոնյան։

ԱՄՆ պաշտպանության ներկայիս պաշտոնյան ասել է, որ ուժերի կազմի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և ոչ մի երկիր որևէ հստակ պարտավորություն չի ստանձնել։

Դրանք այն երկրներն են, որոնք ամենամեծ հետաքրքրությունն են հայտնել։Այս մասին  ասել է ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան։ Թրամփի 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը Գազայում նախատեսում է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի արաբական և այլ գործընկերների հետ՝ ժամանակավոր կայունացման ուժեր տեղակայելու համար, որոնք կուսուցանեն և կաջակցեն ստուգված պաղեստինյան ոստիկանական ուժերին, և կխորհրդակցեն Եգիպտոսի և Հորդանանի հետ այդ ջանքերի վերաբերյալ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ոչ մի ամերիկյան զորք չի լինի Գազայի ներսում։

Այսպես կոչված միջազգային կայունացման ուժերը կարևոր բաղադրիչ են Թրամփի՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը դադարեցնելու և Գազայի վերջնական ապառազմականացման ու վերակառուցման համար ճանապարհ հարթելու ծրագրի համար։

Նման ուժերի տեղակայումը կտևի առնվազն մի քանի ամիս։ Շատ դիվանագետներ և վերլուծաբաններ կասկածում են, որ Թրամփի ծրագիրը երբևէ կանցնի իր ներկայիս փուլից այն կողմ, որը նախատեսում է հրադադար՝ Իսրայելում մնացած բոլոր պատանդների ազատ արձակման դիմաց։

«Կանցնի երկու-երեք ամիս այն պահից, երբ որոշում կկայացվի» այն մասին, թե ով կմասնակցի։Այս մասին  Դեն Շապիրոն, որը Բայդենի վարչակազմի օրոք  եղել է Պենտագոնի Մերձավոր Արևելքի գծով բարձրաստիճան պաշտոնյան։

Սպիտակ տունը և Ինդոնեզիայի, Պակիստանի և Ադրբեջանի դեսպանատները դեռևս չեն արձագանքել լրատվամիջոցի  մեկնաբանության խնդրանքներին։

ԱՄՆ-ն 200 զինվոր է ուղարկել Իսրայել՝ հրադադարի պահպանման և անկլավի կայունացման ջանքերը համակարգելու համար: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներքո գտնվող զորքերը կտեղակայվեն Իսրայելի Գազայի հյուսիսում գտնվող քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնում: Եգիպտոսի, Կատարի և Էմիրաթի զորքերը նույնպես նախատեսվում է տեղակայել համակարգման կենտրոնում: Եգիպտական ​​ուժերը ներկայումս օգնում են Գազայում մահացած պատանդների մարմինները դուրս բերելուն։

Պաշտպանության նախկին պաշտոնյան ասել է, որ Ինդոնեզիայի և Ադրբեջանի հետ համակարգումը ավելի կբարդացնի կայունացման ջանքերը, քանի որ դրանք չեն գտնվում CENTCOM-ի պատասխանատվության գոտում։

Հարցին՝ ինչպե՞ս են զարգանում ծրագրերը, Պենտագոնը հղում է արել CENTCOM-ին, իսկ հրամանատարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Փոխանցման այլ ասպեկտները նույնպես դեռևս որոշված ​​չեն։ Թրամփի վարչակազմը դեռևս չի հայտարարել Պետդեպարտամենտի կամ ԱՄՆ այլ գործակալությունների շրջանակներում որևէ այլ տեխնիկական խմբի կամ համակարգող մարմնի ստեղծման մասին, որը կարող է ապահովել այս նախագծի իրականացումը։

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները այժմ փորձում են իրականացնել պլանի հաջորդ փուլը՝ համոզել ՀԱՄԱՍ-ին հրաժարվել զենքից։

«Բոլորն ասում են. «Օ՜, լավ, նրանք չեն զինաթափվի»։ Նրանք կզինաթափվեն։ Ես խոսեցի ՀԱՄԱՍ-ի հետ և ասացի. «Դուք զինաթափվելու եք, չէ՞»։ «Այո, պարոն, մենք զինաթափվելու ենք»։ Ահա թե ինչ ասացին նրանք ինձ։ Նրանք կզինաթափվեն, կամ մենք կզինաթափենք նրանց։ Հասկացա՞ք»,- Սպիտակ տանը Արգենտինայի նախագահի հետ կայացած միջոցառման ժամանակ ասել էր նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի