Պուտինը հայտնել է միջուկային «Պոսեյդոն» ստորջրյա սարքի փորձարկման մասին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախօրեին «Պոսեյդոն» միջուկային էներգետիկ շարժիչով ստորջրյա  սարք են փորձարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի Պուտինը և ՌԴ Գլխավոր շտաբի պետը հայտարարել էին «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռի փորձարկման մասին։ Ռուսաստանի նախագահը «Պոսեյդոնի» մասին խոսել է Մանդրիկայի անվան ռազմական կլինիկական հոսպիտալում Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվածներին այցելելիս։

Պուտինի պնդմամբ՝ այս սարքը յուրահատուկ է իր արագությամբ և շարժման խորությամբ, որը հնարավոր չէ որսալ։

Մեկնաբանելով «Բուրևեստնիկ»-ի մասին հայտարարությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Պուտինին խորհուրդ էր տվել դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, այլ ոչ թե հրթիռներ փորձարկել։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը շարունակել է խոսել նոր զենքի մասին։

««Պոսեյդոն»-ը զգալիորեն գերազանցում է «Սարմատ»-ին իր հզորությամբ։ Ավելին, արագության և խորության առումով այս անօդաչու սարքը եզակի է աշխարհում։ Որսման մեթոդներ չկան։ «Բուրևեստնիկ»-ի մասին իմ նշած բոլոր առավելություններից բացի՝ այստեղ նաև նվազագույն չափսեր են։ Այն 100 անգամ փոքր է սուզանավի միջուկային ռեակտորից։ Սակայն «Պոսեյդոն»-ի հզորությունը զգալիորեն գերազանցում է նույնիսկ մեր ամենաժամանակակից միջմայրցամաքային հրթիռի՝ «Սարմատ»-ի հզորությանը։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա»,- հայտարարել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի