Օդեսայի մարզում ռուսական հարվածի հետևանքով գրեթե 30,000 տուն առանց էլեկտրականության է մնացել

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Ուկրաինայի Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակման մասին։

«Չնայած ՀՕՊ համակարգի աշխատանքին՝ վնասներ են գրանցվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում։ Հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է փրկարարների կողմից։ Որոշ սպառողներ ժամանակավորապես մնացել են առանց էլեկտրաէներգիայի»,- հայտնել է նա։

Կիպերը հավելել է, որ հարձակման հետևանքով կա տուժած։

Հաղորդվում է, որ էներգետիկները վերամիացրել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները և բնակելի շենքերը պահուստային գծերին այնտեղ, որտեղ տեխնիկապես հնարավոր է, սակայն 26,900 տուն շարունակում է մնալ առանց էլեկտրականության։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 126 անօդաչու թռչող սարք, որոնցից մոտավորապես 80-ը «Շահեդ»տիպի կամիկաձե անօդաչուներ են եղել։ Խոցվել է 93 անօդաչու։ Միաժամանակ, գրանցվել է 32 անօդաչու թռչող սարքի հարված 10 վայրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի