Ադրբեջանում բանտարկված լրագրողները պահանջում են, որ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ներկայանա դատարան` հարցաքննության

Լուրեր

30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
Բոլորը

Ադրբեջանի  անկախ ToplumTV առցանց հեռուստաալիքի հետ կապված քրեական գործով կալանքի տակ գտնվող լրագրողներն ու ակտիվիստները միջնորդություն են ներկայացրել Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջևին հարցաքննության կանչելու վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք դիմել են, որ Հաջիևը ներկայանա դատարան և ապացուցի իր մեղադրանքները՝ հիշեցնելով, որ նա բանտարկված լրագրողներին, այդ թվում՝ ToplumTV-ի աշխատակիցներին մեղադրում է մաքսանենգության մեջ և հայտարարում, որ դրա վերաբերյալ կան կոնկրետ փաստեր։

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը միջնորդություն է ներկայացրել հարցաքննելու Հաջիևին, ինչպես նաև գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին և նրա տեղակալին, Բաքվի քաղաքային ոստիկանության վարչության պետին և քննիչներին, ինչպես նաև այլ պաշտոնյաների։

«Միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է Ադրբեջանը, նույնպես պահանջում են, որ գործի համար կարևոր վկաները կանչվեն և հարցաքննվեն: Ակնհայտ է, որ մեզ այստեղ են բերել Իլհամ Ալիևի հրամանով, և նրա մերձավոր շրջապատը կատարել է այդ հրամանը: Նրա մերձավոր շրջապատի անդամ Հիքմեթ Հաջիևը մեզ անվանում է «հանցագործներ»: Թող գա այստեղ, ապացուցի իր ասածը»,- ասել է նա։

Գուրբանովը նաև պահանջել է, որ իրենց մեղադրող պաշտոնյաները բացահայտեն իրենց եկամուտները։

Ազեր Տագիևի նախագահությամբ դատավորների կազմը որոշել է Հաջիևին և մյուս պաշտոնյաներին դատարան կանչելու միջնորդությունն առանց քննարկման թողնել։

ToplumTV-ի գործով դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 3-ին։

Նշենք, որ 2024 թվականի մարտից են սկսվել Tolum TV-ի աշխատակիցների ձերբակալությունները։ Այս գործով 2025 թվականի հունվարին կալանավորվել է նաև Ֆարիդ Իսմայիլովը, իսկ փետրվարի 6-ին՝ Շահնազ Բեյլերքըզին։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ և հասարակական ակտիվիստներ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը և իր ձերբակալությունը կապում է մասնագիտական ​​գործունեության և քաղաքական պատվերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի