«Շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մարդկանց մեղադրել կարծիքի համար»․ ԵԽ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ եվրախորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադարձավ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններին։

«Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու լինել, մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը, այլ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքներում։ Չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20, 30, 40․․․չգիտեմ։ Ոստիկանները մարդկանց ձերբակալում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է, այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, որովհետև մենք շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ դուք սկսում եք մեղադրել և հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար։ Սա արդեն մեթոդ է դարձել»,-նշեց պատգամավորը։

Սանչես Ամորն ընդգծեց՝ ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար․

«Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել։ Դուք չպետք է հարյուրավոր ոստիկանների ուղարկեք։ Խորհրդային իրավական համակարգից շատ մեծ ժառանգություն կա։ Մեղադրենք, ուղարկենք բանտ, կալանավորենք, հետո կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան