Մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լինի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:35
ԱԺ-ում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները․ ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
Բոլորը

«Մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լիներ, բայց դա բավականին թանկ էր ստացվում՝ 280 դոլար և ավելի, որովհետև տրանսպորտային շատ մեծ ծախսեր կային, իսկ նոր հաղորդուղու պարագայում բավականին էժանանում է»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Չինաստանի սահմանից Իրանով դեպի Հայաստան ներկրումները կազմում են 14-20 օր, եթե առանց հերթերի են լինում։ Բայց պրակտիկայում տենց բան չի լինի, իրականում մոտ 20 օր է, այդ պրոցեսը բավականին երկար է։ Եթե երկաթգիծ-վագոն ցամաքային մոդելը նայենք, մոտավորապես 40-50 օր է կազմում։ Իսկ եթե Ղազախստան-Ադրբեջան ծովային ճանապարհը նայենք, այնուհետև՝ Վրաստան-Հայաստան, մեր հաշվարկով կկազմի մոտավորապես 10 օր, կարող է 1-2 օր տատանվել»,- մանրամասնեց նախարարը։

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան