Մասկը գործարկել է Grokipedia-ն՝ Վիքիպեդիայի այլընտրանքը

Լուրեր

19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Միլիարդատեր Իլոն Մասկը գործարկել է Grokipedia-ն՝ առցանց հանրագիտարան, որը նախատեսված է որպես Վիքիպեդիայի այլընտրանք և, նրա կարծիքով, արդեն իսկ գերազանցում է դրան, գրում է Meduza-ն։

Մասկի առցանց հանրագիտարանը, որը մշակվել է իր xAI ընկերության կողմից, ներկայում պարունակում է ավելի քան 800,000 անգլերեն հոդված։ Վիքիպեդիան ներկայում ունի ավելի քան յոթ միլիոն հոդված։ Grokipedia-ի գլխավոր էջն ունի որոնման դաշտ։ Հոդվածների ձևաչափը նման է Վիքիպեդիայի էջերին։

The Verge-ը նշում է, որ Վիքիպեդիան թույլ է տալիս օգտատերերին խմբագրել հոդվածներ, սակայն դա, կարծես թե, հասանելի չէ Grokipedia-ում: Լրատվամիջոցի լրագրողը խմբագրման կոճակ է գտել միայն մի քանի հոդվածների էջերում, սակայն դրա վրա սեղմելով՝ կարելի է տեսնել խմբագրումների պատմությունը, սակայն հեղինակը չի նշվում: Անհատական ​​խմբագրումներ հնարավոր չեն: Հոդվածներում նաև նշվում է, որ փաստերը ստուգվել են Grok-ի կողմից, որը xAI-ի կողմից մշակված արհեստական ​​բանականություն է:

Grokipedia-ի որոշ հոդվածներ հիմնված են Վիքիպեդիայի հոդվածների վրա։ Դրանցից մի քանիսը կրում են հետևյալ գրառումը՝ «Բովանդակությունը վերցված է Վիքիպեդիայից»։

Grokipedia-ի որոշ հոդվածներ կարող են հարցեր առաջացնել, գրում է The Verge-ը: Օրինակ՝ Վիքիպեդիայի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ հոդվածը նշում է, որ «կա գրեթե միաձայն գիտական ​​կոնսենսուս» գլոբալ տաքացման մեջ մարդկանց դերի վերաբերյալ: Grokipedia-ն, սակայն, պնդում է, որ միաձայն կոնսենսուսի պնդումները հիմնված են ընտրողական հետազոտությունների վրա, և որ լրատվամիջոցներն ու Greenpeace-ի նման կազմակերպությունները «նպաստում են հանրային անհանգստության բարձրացմանը» և մաս են կազմում «խնդիրը որպես գոյաբանական հրամայական ներկայացնելու՝ համակարգված ջանքերի, որոնք ազդում են հանրային քննարկման և քաղաքականության վրա»:

The Bell-ն էլ ուշադրություն է հրավիրում, որ ռուսական կառավարամետ լրատվամիջոցներն արդեն գովաբանել են  Grokipedia-ն։ Մասնավորապես, պետական ​​«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է նյութ, որում նշվում է, որ Մասկի հանրագիտարանը, ի տարբերություն Վիքիպեդիայի, «նկարագրում է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբի նախապատմությունը» և «չի թաքցնում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների և Ուկրաինայում հարկադիր զորահավաքի մասին տեղեկությունները»:

Իլոն Մասկը բազմիցս քննադատել է Վիքիպեդիային, այդ թվում՝ կոչ անելով դադարեցնել առցանց հանրագիտարանին նվիրատվությունները, մինչև այն «վերականգնի խմբագրական լիազորությունների հավասարակշռությունը»։

2025 թվականի հունվարին միլիարդատերը քննադատել էր Վիքիպեդիային՝ այն բանից հետո, երբ հոդվածներից մեկում նշվել էր, որ նրա բարձրացրած ձեռքի ժեստը շատերի կողմից ընկալվել է որպես նացիստական ​​ողջույն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի