Անտուն կենդանիների վաճառքից մինչև իշխանափոխություն․ ինչ են առաջարկում վաղարշապատցիներին քաղաքական ուժերը․ ՄԱՍ 1

Լուրեր

05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
05.12.2025 | 17:44
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում
05.12.2025 | 17:36
Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը
05.12.2025 | 17:23
Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին
05.12.2025 | 17:14
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջվի
05.12.2025 | 17:03
Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին
05.12.2025 | 16:54
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
05.12.2025 | 16:45
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից
05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
05.12.2025 | 16:19
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները
Բոլորը

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում նախանշված ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 7 կուսակցություններ և մեկ դաշինք։

Ըստ հերթականության՝ այդ ուժերն են՝

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը (ՀՅԴ, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն,
3․ «Հանրապետություն» կուսակցություն,
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն,
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն,
6․ «Ժառանգություն» կուսակցություն,
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
8․ «Հայրենիք» կուսակցություն։

Քարոզարշավն արդեն մեկնարկել է, իսկ 8 ուժից միայն 4-ն է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել նախընտրական ծրագրերը, ինչը ցույց է տալիս, որ մրցապայքարը հիմնականում ոչ թե գաղափարների, այլ քաղաքական ազդեցությունների մասին է։ Միևնույն ժամանակ, Ընտրական օրենսգիրքը ծրագրերի ներկայացման պարտադիր պայման չի սահմանում, դրանք ներկայացվում են՝ ըստ ցանկության։ Հնարավորությունից օգտվել են «Հաղթանակը», «Հանրապետությունը», «Մայր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը»։

Factor TV-ն ուսումնասիրել է ծրագրերը, որոնք ուժերը 6-7 էջի սահմանում են տեղավորել։ Դրանք ավելի շատ ցանկությունների ցուցակի են նման, քան իրական ծրագրերի։ Դրանցում պոպուլիստական ձևակերպումներ և մոտեցումներ են առկա, տարբեր ուժերի մոտ՝ տարբեր ընդգծվածությամբ։ Պոպուլիստական են այն նպատակները, որտեղ չկան ֆինանսական հաշվարկներ կամ մեխանիզմներ, չկա կոնկրետ քաղաքականություն, սակայն կան զգացմունքներ։

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ծրագրի տեսլականն այն է, որ համայնքը պետք է համերաշխ դառնա, հավասարապես զարգանա։ «Հանրապետությունը» նշել է, որ համայնքի առջև ծառացած խնդիրները պետք է արագ լուծում ստանան, բացի այդ՝ պետք է վերանայվեն և գնահատականներ տրվեն անցյալին։ «Մայր Հայաստանն» այս ընտրություններն իշխանափոխության համատեքստում է դիտարկում՝ ինչպես Երևանի ավագանու ընտրությունները։ Կուսակցությունը հանձնառություն է վերցնել պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին օրվա իշխանությունների «ադրբեջանահաճո ոտնձգություններից»։ ՔՊ-ն նախընտրական ծրագրում իր տեսլականի, ակնկալիքների վերաբեյալ որևէ նշում չի արել, այն նախաբան չունի։

Տրանսպորտային ցանցը և ենթակառուցվածքների զարգացումը

4 քաղաքական ուժի ծրագրերում էլ անդրադարձ կա տրանսպորտային ցանցի զարգացմանը։ «Հաղթանակ» դաշինքը նախատեսում է բարձրացնել հասարակական տրանսպորտի հաճախականությունը և գիշերային երթուղիներ ստեղծել, արդիականացնել վճարային համակարգը, հատուկ ուսանողական երթուղիներ ստեղծել, ուղևորների անվտանգությունը վերահսկելու, ոչ թե ապահովելու համար GPS վերահսկողություն սահմանել, ժամանակակից ավտոբուսներ գնել։

«Հանրապետությունը» հարցի վերաբերյալ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծումներ է առաջարկում։ Կարճատև լուծմամբ առաջարկում է հանրային տրանսպորտի երթուղիների օպտիմալացում, նոր երթուղային գծեր՝ մարզական և կրթական կենտրոնների հանգուցմամբ։ Երկարատև լուծմամբ առաջարկվում է նոր ճանապարհային նախագիծ՝ «սմարթ սիթի» տրամաբանությամբ, հանրային տրանսպորտի քանակի և սպասարկման խնդրի լուծում՝ «էկո սիթի» տրամաբանությամբ։ Թե ի՞նչ է սա ենթադրում, նշված չէ։

«Մայր Հայաստանը» նույնպես ցանկանում է ժամանակակից տրանսպորտային ցանց ներդնել։ Թոշակառուների, հաշմանդամների, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների, Արցախից բռնի տեղահանվածների և ուսանողների համար էլ այն անվճար դարձնել։ Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամ է սահմանվելու մինչև ժամը 23:00-ն։

«Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է բարեկարգել բոլոր կանգառները, ներհամայնքային տրանսպորտի նոր երթուղիներ մշակել, Վաղարշապատ խոշորացված համայնքից դեպի Էջմիածին երթուղային կապը դարձնել ավելի հարմարավետ, ժամանակին և ճկուն։

Զբոսաշրջություն

«Հաղթանակն» այս ոլորտին ընդհանրապես անդրադարձ չի կատարել իր ծրագրում։

«Հանրապետությունը» նախատեսում է համայնքն ընդգրկել համաշխարհային կրթական, մշակութային ու զբոսաշրջային ցանցերում։ Այսքանով ծրագրում թեմային անդրադարձը սահմանափակվում է։

«Մայր Հայաստանը» համայնքում զբոսաշրջության զարգացումը տեսնում է քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, հյուրանոցային բիզնեսի խթանման, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգման մեջ։ Բացի այդ, քաղաքական այս ուժը գտնում է, որ համայնքը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Էջմիածնի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը:

«Քաղաքացիական պայմանագիրը» զբոսաշրջության զարգացումը տեսնում է փառատոնների, համերգների, ավանդական արհեստների ցուցադրությունների կազմակերպմամբ։ Կուսակցությունը, ընտրություններում հաղթելու դեպքում, նախատեսում է ընդլայնել միջազգային համագործակցությունը, ստեղծել զբոսաշրջային տեղեկատու համակարգ, համայնքում առկա զբոսաշրջային վայրերն առավել հասանելի, բարեկարգ և հետաքրքիր դարձնել։

Կրթություն, երիտասարդություն, մշակույթ, սպորտ

«Հաղթանակն» իր ծրագրում նշել է դպրոցներն ու մանկապարտեզները բարելավելու, թվային դասարաններ ստեղծելու մասին։ Նախատեսում են նաև տաքացման և տեխնիկական հագեցվածություն ապահովել՝ Շահումյան, Հայթաղ, Հովտամեջ, Աղավնատուն գյուղերում։ Դաշինքը նախատեսում է երիտասարդկան և մարզական կենտրոններ ստեղծել, ամեն տարի «Վաղարշապատի օրեր» փառատոնն անցկացնել, գյուղական զբոսաշրջությունը խթանել, սակայն նշված չէ, թե ինչպես։

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է ստեղծել կենտրոններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողներին աջակցության համար։ Ծնողներն էլ կստանան հոգեբանական, մարդկային, ֆիզիկական աջակցություն, ներառական ծնողավարման մասին անվճար խորհրդատվություն։ Նշվում է նաև նոր մշակութային կենտրոնների և ստուդիաների կառուցման մասին, որոնք կներառեն երաժշտական, գեղարվեստական և թատերական կորպուսներ։

«Մայր Հայաստանն» իր ծրագրում միայն մեկ նախադասություն է հատկացրել կրթությանը․ «Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին»։ Ուժը նախատեսում է նաև երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծում՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է վերանորոգել համայնքային գրադարանները, համալրել գրքային ֆոնդը։ Կուսակցությունը նախատեսում է նաև վերանորոգել և վերազինել մշակութային տները, արդիականացնել սպորտային դահլիճները և մարզադաշտերը, անցկացնել մարզական մրցաշարեր, աջակցել ուսանողներին։

Սոցիալական և առողջապահական խնդիրներ

«Հաղթանակ» դաշինքի ծրագրում ընդգծվում է շարժական բժշկական ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, միայնակ տարեցներին օգնության համակարգի ներդրումը, աշխատատեղերի ստեղծումը խոցելի խմբերի համար։

«Հանրապետությունն» իր հերթին կներդնի կայուն համայնքային առողջապահական և հեռաբժշկության ու հանրային առողջության մոնիթորինգի համակարգ, նոր բժշկական կենտրոններ և գյուղական բուժկետեր կկառուցի, որոնք ապահովված կլինեն ժամանակակից տեխնիկայով։ Կներդնի կայուն մոբայլ բուժկետային ցանց գյուղական բնակավայրերում։

«Մայր Հայաստանի» ծրագրում, որպես այդպիսին, անդրադարձ չկա այս ոլորտներին, սոցիալական և առողջապահական խնդիրներին։

ՔՊ-ն նախատեսում է շարունակել բուժամբուլատորիաների վերանորոգումը, որակյալ դարձնել առաջնային բուժօգնությունը, ծրագրեր մշակել և իրագործել խոցելի խմբերի ներկայացուցիչների համար։

Գյուղատնտեսություն

Պետք է խթանել ջերմոցային տնտեսությունները, աջակցել մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին, արևային ջեռուցման համակարգեր ներդնել, նշվում է «Հաղթանակի» ծրագրում։ Դաշինքը կարևորում է նաև կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, նոր ջրամբարների, պոմպակայնների կառուցումը, մշտական տոնավաճառի և մինի շուկաների ստեղծումը։

«Հանրապետության» ծրագրում գյուղատնտեսությանն անդրադարձ չկա։

«Մայր Հայաստանը» գտնում է, որ կարևոր է գյուղական համայնքներում գործող ջերմոցային տնտեսություններին «հարկային տեռորի» չենթարկելը. արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը: Ուժը կարևորում է գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ապահովման իրականացումը՝ արդյունավետ համակարգի ներդրման միջոցով: Առաջարկվում է գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքի իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ։

«Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես անդրադառնում է ոռոգման ցանցի արդիականացմանն ու զարգացմանը, հաղթանակի դեպքում աջակցելու է գյուղմթերք վերամշակողներին և արտահանողներին, գյուղաջակցման ծրագրերը դառնալու են ավելի հասցեական և արդյունավետ։

Ինչո՞վ է աչքի ընկնում ծրագրերից յուրաքանչյուրը

«Հաղթանակ» դաշինքն առանձին հատված է առանձնացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանը։ Ընտրվելու դեպքում, ուժը նախատեսում է չօգտագործվող կամ կիսակառույց բնակելի տարածքները վերանորոգել, երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել արցախցիներին՝ հետագայում սեփականաշնորհելու հնարավորությամբ։ Ծրագրում նշվում է նաև արցախահայերի համար աշխատավայրերի ստեղծման, նրանց հոգեբանական աջակցության կենտրոններ ուղորդելու, իսկ երեխաներին անվճար դպրոցական պարագաներով ապահովելու մասին։

«Հանրապետությունը» հատուկ անդրադարձ է կատարել թափառող շներին։ Կարճաժամկետ լուծում՝ կատարել բոլոր թափառող շների վակցինացիա, ախտահանություն և վնասազերծում՝ բռնության բացառմամբ։ Նախատեսում են ստեղծել բազա՝ կերակրման և առողջության հսկողության համար։ Երկարաժամկետ լուծմամբ առաջարկում են ստեղծել կայուն և ժամանակակից շների ապաստարան, որտեղ կենդանիները կստանան խնամք, իսկ հնարավորության դեպքում «կվաճառվեն կամ կմատակարարվեն սոցիալական ընտանիքների»։ Բացի այդ, կուսակցությունը համայնքի գլխավոր մարտահրավերը համարում է կոռուպցիան։

«Մայր Հայաստանի» ծրագրում նշվում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզները պետք է լինեն անվճար: Բացի այդ, նախատեսում է Էջմիածնում «Խելացի քաղաքի» համակարգի ձևավորումը, որն իրենից ենթադրում է՝

-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,
-քաղաքի կառավարման թվայնացում,
-E-governance համակարգերի ներդրում,
-տեղական IT ընկերությունների և ստարտափերի համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում,
-համայնքային տարածքների խելացի կառավարում,
-GIՏ աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդնում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն աչքի է ընկնում «Արտաքին հարաբերություններ» բաժնով։ Կարևորում են միջհամայնքային կապերը, համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, կապերի ամրապնդումը սփյուռքի կառույցների հետ, մշակութային դիվանագիտության խթանումը, արտասահմանյան շուկաներում գովազդային արշավների իրականացումը։

Եվգենյա Համբարձումյան