Ինչու այգին չի խնամվել․ ով է պատասխանատու Կոմիտասի անվան պուրակի չորացած ծառերի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Չորացած ծառերի հեռացում, վնասվածների էտում, հողի փխրեցում և հողախառնուրդի ավելացում․ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող պուրակում սանիտարական մաքրման աշխատանքներ են։ Երկուշաբթի գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այգին անցել է քաղաքապետարանի վերահսկողության ներքո։ Կառույցից հայտնում են՝ այգում հաշվառվել և հատվել է ամբողջովին չոր 12 ծառ, որոնց մեջ եղել են թանկարժեք սոսիներ և հացենիներ։ 

Քաղաքապետարանից հայտնում են՝ եթե կառույցնն ամռանը ծառերը չջրեր, այգին հնարավոր չէր լինի փրկել։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը հակադարձում է՝ պուրակը 2022 թվականից հետո ինքնահոսի է թողնվել։ Նրա խոսքով` 2020-ին այն ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել էր համայնքին շարունակել ծառերի խնամքը՝ անկախ վարձակալի հետ խնդիրներից։ Այգին խնամելու՝ համայնքի նախաձեռնության մասին հրապարակում կա անգամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի էջում։ 

Կոմիտասի անվան պուրակի կանաչ տարածքները վարձակալությամբ դեռևս 2015 թվականին տրամադրվել էին «Պայծառ երազ» ընկերությանը։ Պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2029-ին: Վարձակալը պարտավոր էր ապահովել տարածքի մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: 2022-ից, սակայն, քաղաքապետարանն այգին համայնքին վերադարձնելու հարցով դատական գործընթացներ սկսեց, որը հասավ մինչև Վճռաբեկ դատարան։

Որքան վնաս է կրել պետությունը վարձակալի կողմից իր պարտավորությունները չկատարելու հետևանքով, արդյո՞ք ընկերությունը պատասխանատվության կենթարկվի այգին անուշադրության մատնելու համար։ 

Պուրակը երբևէ չի ունեցել նաև ոռոգման համակարգ։ Այս պահին տարածքում ոռոգման ցանցի նախագծում է իրականացվում։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ գարնանն այգին ամբողջովին նոր տեսք կունենա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան