Էրդողանը հայտարարել է ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը Թուրքիայում հյուրընկալելու պատրաստակամության մասին

Լուրեր

02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը։

«Եվս մեկ անգամ բացահայտվել է Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը խաղաղության տեսլականում։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։ Ես կցանկանայի, որ Բուդապեշտում հանդիպումն անցկացվեր։ Մենք հավատում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար կլինի այս պատերազմի ավարտի համար։ Մենք սկզբից ի վեր պաշտպանել ենք դա, աշխատել ենք դրա համար և հայտարարել, որ արդար խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Էրդողանը Քուվեյթ, Կատար և Օման կատարած եռօրյա այցից հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Նա ընդգծել է, որ լավ հարաբերություններ ունեն երկու կողմերի հետ էլ և այն երկիրն են, որն արժանացել է երկուսի վստահությանը։

«Սա մեզ առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգտագործել այս իրավիճակը մարդկության բարօրության համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել, որից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Բուդապեշտում կհանդիպի Ռուսաստանի առաջնորդի հետ։ Սակայն հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է հանդիպումը։

Պուտինն իր հերթին լրագրողներին ասել է, որ Թրամփն «ավելի շուտ խոսել է հանդիպումը հետաձգելու», այլ ոչ թե այն չեղարկելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի