Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպման չեղարկման մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չեղարկել է Բուդապեշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չեղարկել ենք նախագահ Պուտինի հետ հանդիպումը: Ինձ պարզապես թվաց, որ դա ճիշտ չէ: Ինձ թվաց՝ մենք չենք հասնի նրան, ուր պետք է հասնեինք։ Բայց մենք դա կանենք ապագայում»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյո՞ք նա դեռ հավատում է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը, Թրամփը դրական պատասխան է տվել։

«Կարծում եմ՝ նրանք խաղաղություն են ուզում, կարծում եմ՝ երկուսն էլ (Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին) խաղաղություն են ուզում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «ժամանակն է» դադարեցնել այս պատերազմը, որը, «եթե նա նախագահ լիներ, երբեք չէր սկսվի»։

Միաժամանակ, նա հիասթափություն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունների դանդաղ տեմպից։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կրեմլի ղեկավարի հետ հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա երկու օրվա ընթացքում:

«Ես չեմ ուզում անօգուտ հանդիպում։ Ես չեմ ուզում իզուր  ժամանակ վատնել, այնպես որ՝ կտեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողի հարցին պատասխանել էր Թրամփը:

Հոկտեմբերի 16-ին՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթ, հոկտեմբերի 20-26-ը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այնուհետև անձամբ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ Հունգարիայի մայրաքաղաքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի