ԲԸՏՄ-ն Լոռու մարզի ՓՀԷԿ-երում արձանագրել է ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր․ հայտնում են ԲԸՏՄ-ից։

««ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։

Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

«ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144դր.։

«ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։

Ներկայացվել է 6.068.132դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000դր. չափով»,- ասված է հաղորդագրությունում։