Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի դեմ լրտեսության մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ լրտեսության մեղադրանքներով նոր հետաքննություն է սկսվել բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, նրա քարոզարշավի ղեկավար Նեջաթի Օզքանի և լրագրող Մերդան Յանարդաղի նկատմամբ, գրում է Bianet-ը։

Ընդդիմադիր Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Յանարդաղը ձերբակալվել է հետաքննության շրջանակում, ոստիկանությունը խուզարկել է նրա տունն ու գրասենյակը։ Իմամօղլուն և Օզքանը նախնական կալանքի տակ են այս տարվա մարտից՝ Ստամբուլի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն հետաքննության շրջանակում։

Հետաքննությունը հիմնված է Հուսեյն Գյունի թվային նյութերից ստացված ապացույցների վրա, որը ձերբակալվել էր հուլիսի 4-ին լրտեսության մեղադրանքով: Իշխանությունները Գյունին մեղադրում են օտարերկրյա պետությունների անունից հետախուզական գործունեություն իրականացնելու և գաղտնիության համար կոդավորված հեռախոսներ օգտագործելու մեջ: Դատախազության տվյալներով՝ Գյունի սարքերը պարունակել են զենքի և զինամթերքի պատկերներ, որոնք, հավանաբար, հասանելի չէին քաղաքացիական անձանց կամ ընկերությունների համար, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիների անձնագրային լուսանկարներ, որոնք նույնականացվել էին որպես ռազմական կամ քաղաքական ոլորտներում ակտիվ անձինք։

Գյունը նաև մեղադրվում է Թուրքիայի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ, ներառյալ՝ երկու նախկին թուրք նախարարների գաղտնի լուսանկարը։ Նրա հաղորդակցությունները, ենթադրաբար, ներառում են կապեր Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների հետ։ Հայտնաբերվել են ձեռագիր գրառումներ, որոնք վերաբերվել են Մուստաֆա Օզջանի հետ հանդիպումներին, որը նկարագրվում է որպես Գյուլենի խմբի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ:

Դատախազության տվյալներով՝ Գյունի և Իմամօղլուի հարաբերությունները սկիզբ են առել 2019 թվականից, երբ Իմամօղլուն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ։ Այդ քարոզարշավի ընթացքում Գյունը, ենթադրաբար, համագործակցել է Իմամօղլուի քարոզարշավի ղեկավար Օզքանի հետ՝ ընտրողների վարքագիծը վերլուծելու համար։ Դատախազները նշել են, որ ընտրողների հետ կապված տվյալները հետագայում փոխանցվել են արտասահման՝ դա որակելով որպես լրտեսության գործողություն։

Դատախազները պնդում են, որ լրագրող Յանարդաղը կազմակերպել է Իմամօղլուի 2019 թվականի քարոզարշավի մեդիա ռազմավարությունը՝ հղում անելով Գյունի և Յանարդաղի միջև հաղորդակցությանը և վկաների ցուցմունքներին։

Ձերբակալությունից առաջ Իմամօղլուն պատրաստվում էր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) որպես նախագահի թեկնածու առաջադրվել 2028 թվականին նախատեսված ընտրություններում։ CHP-ն շարունակել է նախնական ընտրությունները՝ չնայած Իմամօղլուի ձերբակալությանը, և նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի