Դեսպանների այց՝ Սյունիք․ ԵՄ ներդրումները մարզում աճում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Սյունիքի մարզի Տաթև համայնքում ոռոգման նոր համակարգ է կառուցվել։ Խնդիրը լուծելուն աջակցած կառույցների ներկայացուցիչները համայնք էին այցելել։ Ցանցը սպասարկում է Շինուհայր և Հալիձոր բնակավայրերը։ Նոր համակարգի շնորհիվ ջուր է  հասնում ավելի քան 3000 բնակչի տնտեսություն և 50 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ 

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ նախատեսվում է ներդրումներ կատարել ավելի քան 20 նմանատիպ նախագծերում։ Ապահովելով անխափան ջրամատակարարում՝ ծրագիրն ամրապնդում է սննդի անվտանգությունը, աջակցում տեղական գյուղատնտեսությանը և փոքր բիզնեսին, որն ուղղված է կայուն կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը։ Այդ բնակավայրերում հիմնական զբաղմունքն այգեգործությունն է․ երկու բնակավայրերն էլ առանձնահատուկ են իրենց բույսերի և հատապտուղների տեսակներով։ 

Ոռոգման համակարգը կառուցվել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչի ներքո։ Այն համաֆինանսավորվում է Եվրամիության ու Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում Ավստրիայի զարգացման գործակալության միջոցով։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամները երկօրյա այցով  Սյունիքում էին՝ ծանոթանալու ԵՄ անդամ երկրների և միջազգային այլ գործընկերների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերին։ Նրանք մարզի զարգացման առաջնահերթությունների և համայնքներին ուղղված աջակցության շուրջ քննարկում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ 

Սյունիքում իրականացվող ծրագրերի շրջանակում Կապանում ստեղծվել է տպագրատուն, որն աշխատանք է ապահովում պրոբացիայի ծառայությունում հաշվառված և նախկին դատապարտյալների համար՝ նպաստելով նրանց վերաինտեգրմանը, արժանապատիվ կյանքին և ներառմանը։

Սրանք ընդամենը մի քանիսն են Սյունիքում իրականացվող և իրականացված  ավելի քան չորս տասնյակ ծրագրերից, որոնք «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս են կազմում։ Ծրագրի 5 տարվա բյուջեն շուրջ 200 մլն եվրո է, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան