Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունում զանգվածային կրճատումներ են

Լուրեր

28.04.2026 | 21:14
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությանը (SOCAR) ենթակա ձեռնարկությունների աշխատակիցներին ուղարկվել են զանգվածային կրճատումների մասին նախազգուշացումներ: Այս տարվա սկզբին «Ազերիգազ» արտադրական միավորման (ԱԱԳ) աշխատանքից ազատման գործընթացն արդեն տարածվել է նավթի և գազի արդյունահանման բաժիններում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աբշերոննեֆտի նավթի և գազի արդյունահանման վարչությունից ստացված բողոքներում նշվում է, որ ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը 60 տարեկան և բարձր տարիքի աշխատակիցներին առաջարկել է կամավոր հրաժարական տալ՝ դիմում գրելով։ Առաջարկը չընդունողներին սպառնում են քննություններ։ Հաղորդվում է, որ քննությունը չհանձնած աշխատակիցները նույնպես կարող են զրկվել առաջարկվող փոխհատուցումից։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել «Ազնեֆտ» արտադրական միավորման ջրասուզակային ծառայությունում։ Նավթագործների խոսքով՝ ծառայության ղեկավար Զաուր Ջաֆարովը 60 տարեկանից բարձր աշխատակիցներին զգուշացրել է հրաժարականի դիմում գրել։ Ըստ բողոքավորների՝ SOCAR-ի կառուցվածքում 60 տարեկանից բարձր աշխատակիցներին մինչև հունվար ժամանակ է տրվել։

Կրճատումների վերաբերյալ SOCAR-ից պաշտոնական հայտարարություն ստանալ լրատվամիջոցները չեն կարողացել։

Այս տարեսկզբից ի վեր «Ազերիգազ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից քննությունների արդյունքում։ Տարածաշրջանային գրասենյակներում նույնիսկ սովորական աշխատակիցներ, այդ թվում՝ քարտուղարներ, ներգրավվել են քննության գործընթացում՝ կրճատումների նպատակով։ Բողոքավորները նշել են, որ գրասենյակներում ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ, իսկ քննություն հանձնվում են միայն աշխատանքի ընդունվելիս։ Նրանց խոսքով՝ ներկայում «քննությունների» անվան տակ իրականացվում են անօրինական կրճատումներ, ինչը հակասում է գործող օրենսդրությանը։

Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Միրվարի Ղահրամանլին Meydan TV-ին ասել է, որ SOCAR-ի կառուցվածքային ստորաբաժանումներում տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում՝ առանց որևէ պաշտոնական նախազգուշացման: Նրա խոսքով՝ կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ է ստացել «Ազնեֆտ»-ի «Սուզորդական ծառայությունից», ինչպես նաև «Բիբիհեյբաթ» և «Նարիմանով» նավթի և գազի արդյունահանման վարչություններից։

«Այստեղ աշխատողներն ասում են, որ մարդկային ռեսուրսների վարչությունը և համապատասխան բաժինների ղեկավարները ձեռքում պահում են մի թուղթ և առաջարկում 60 տարեկանից բարձր աշխատակիցներին կամավոր աշխատանքից ազատման դիմում գրել։ Նրանք պետք է լքեն աշխատանքը որոշակի փոխհատուցման դիմաց։ Սակայն աշխատակիցները չեն կարող պահանջել, թե ինչ փաստաթղթի, օրենքի վրա է հիմնված սա։ Հարց է առաջանում՝ սա պաշտոնական հրամա՞ն է, թե՞ հրահանգ»,- ասել է նա։

Ըստ Ղահրամանլիի՝ կառուցվածքային փոփոխությունը, կարծես, իրականացվում է SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆի և նավթագազի աշխատողների արհմիության միջև կայացված որոշման հիման վրա։

«Որոշ տեղերում աշխատողներին ասվել է, որ սա վերևից եկած հրաման է։ Նրանց որևէ գրավոր փաստաթուղթ չի տրամադրվել։ Իրականում տեղի ունեցողը օրենսդրության, մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է»,- ասելէ նա։

Կրճատումների պատճառը «Ազնեֆտ»-ում կառուցվածքային փոփոխությունն է, սակայն հստակ տեղեկատվություն չի տրամադրվում այն ​​մասին, թե ինչպես է այդ փոփոխությունն իրականացվելու։ Ասվում է, որ SOCAR-ում ստեղծվում են նոր կառույցներ՝ «Downstream», «Midstream» և «Upstream» անվամբ, սակայն այս գործընթացի էությունն ու արդյունքները աշխատակիցներին չեն բացատրվում։

Ղահրամանլին կարծում է, որ զանգվածային կրճատումների պատճառը պետական ​​նավթային ընկերությունում նավթի արտադրության անկումն է։

«Կառուցվածքային փոփոխությունները որևէ արդյունք չեն տա, քանի որ արտադրությունը պետք է մեծացվի։ Այս ոլորտի մասնագետները կրճատվում են։ Ես կողմ եմ երիտասարդ մասնագետներին ներգրավելուն, բայց անձնակազմը պետք է վերապատրաստվի, անձնակազմը չի կարող վերապատրաստվել ընտանեկան կապերի միջոցով»,- ասել է նա։

2023 թվականի տվյալներով՝ SOCAR-ի կառուցվածքում ընդգրկված ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 48,3 հազար։ Վերջին անգամ՝ 2022 թվականին իրականացված զանգվածային կրճատումների արդյունքում շուրջ 830 աշխատողի աշխատանքային պայմանագիր է դադարեցվել։ Չնայած 2023 թվականին նոր աշխատատեղերի բացումը հանգեցրել է աշխատողների թվի աճի, նավթի արդյունահանման նվազումը և նավթահորերի փակումը հիմք են հանդիսացել կրճատումների հաջորդ ալիքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի