Մեդվեդևը հայտարարել է, թե «խաղաղարար Թրամփը կանգնել է ՌԴ-ի հետ պատերազմի ճանապարհին»

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Միացյալ Նահանգները Ռուսաստանի գլխավոր հակառակորդն է, և նրա «խոսող խաղաղարարը»՝ նախագահ Դոնալդ Թրամփը, այժմ լիովին Ռուսաստանի դեմ պատերազմի ճանապարհին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամի իր ալիքում։

Նա մատնանշել է Թրամփի վերջին գործողությունները՝ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելն ու և նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանելը։

«Էլ ինչ։ Կլինեն նոր զենքե՞ր, բացի հայտնի Tomahawk-ներից»,- հարցադրում է արել նա։

Մեդվեդևը նշել է, որ հիմա սա Թրամփի հակամարտությունն է, այլ ոչ թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենինը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ենթադրություն է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարի վրա ճնշում է գործադրվում Կոնգրեսում, բայց և ընդգծել է, որ դա էությունը չի փոխում. դա «պատերազմական ակտ» է Մոսկվայի դեմ։

Հոկտեմբերի 22-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չեղարկում է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված գագաթնաժողովը։ Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի