Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը վարչական կարգով ձերբակալվել է Թբիլիսիում, գրում է Эхо Кавказа-ն: Ըստ նրա կնոջ՝ Սևինջ Սադիգովայի, լրագրողը  պատրաստվում էր մասնակցել խորհրդարանի մոտ կազմակերպված բողոքի ակցիային, սակայն տնից դուրս գալուց հետո կապի դուրս չի եկել։ Մի քանի ժամ շարունակ ընտանիքը և մարդու իրավունքների պաշտպանները փորձել են գտնել նրան։

Սադիգովան հավելել է՝ ամուսինը նկատել է, որ վերջին օրերին իրեն հետևում են, և միջադեպն անվանել է «Ալիևի և Իվանիշվիլիի ռեժիմների կողմից հերթական քաղաքական ռեպրեսիա»։

Սոցիալական արդարադատության և իրավաբանական օգնության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն հաստատել է Աֆղան Սադիգովի ձերբակալությունը։ Նա ասել է, որ լրագրողի տան դիմաց գտնվող տեսախցիկն անջատված է եղել հենց այն պահին, երբ նա դուրս է եկել բնակարանից։

Սադիգովը, ենթադրաբար, ձերբակալվել է Ռուսթավելի պողոտան «անօրինական կերպով փակելու» մեղադրանքով։

Աֆղան Սադիգովը Azel.TV-ի գլխավոր խմբագիրն է։ 2024 թվականի օգոստոսին նա ձերբակալվել էր Թբիլիսիում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, սակայն 2025 թվականի փետրվարի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելել էր նրա արտահանձնումը՝ մինչև վերջնական որոշման կայացումը։

2025 թվականի ապրիլին Թբիլիսիի քաղաքային դատարանը լրագրողին ազատ էր արձակել արտահանձնման կալանքից՝ նրա նախնական կալանքը փոխարինելով գրավով։ Ազատ արձակվելուց հետո Սադիգովը շարունակել է մասնակցել բողոքի ցույցերին և հրապարակավ աջակցություն հայտնել բանտարկված վրացի լրագրող Մզիա Ամագլոբելիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի