Վրաստանն ազատ է արձակել Թբիլիսիում բանտարկված, Ալիևի կողմից հետապնդվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Վրաստանում բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիր  լրագրող Աֆղան Սադիգովն ազատ է արձակվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թբիլիսիի դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Սադիգովի նկատմամբ կիրառված արտահանձնման կալանքը փոխարինել գրավով։

«Վրաստանը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։ Ես վստահությամբ եմ ասում, որ մոտ ապագայում մենք անպայման կարդարացվենք այս շինծու քրեական գործից»,- հայտարարել է Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիգովան։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման նպատակով կալանքի առավելագույն ժամկետն 9 ամիս է։ Աֆղան Սադիգովի համար այս ժամկետը պետք է լրանար 2025 թվականի մայիսի 3-ին, այդ պատճառով Վրաստանի Դատախազությունը ստիպված էր դիմել դատարան՝ փոխելու արտահանձնման միջոցը։

Վրաստանի Սոցիալական արդարադատության իրավապաշտպան կենտրոնը միջնորդություն է ներկայացրել Սադիգովին ազատ արձակելու համար՝ առանց որևէ պարտավորության, սակայն դատարանը համաձայնվել է նրան ազատ արձակել միայն հինգ հազար լարի (1820 դոլար) գրավի դիմաց։

Թբիլիսիի քաղաքային դատարանն իր որոշումը հիմնավորել է ՄԻԵԴ-ի փետրվարի 27-ի որոշմամբ, որն արգելում է լրագրողին արտահանձնել Ադրբեջանին՝ մինչև ՄԻԵԴ-ի կողմից նրա գործի էության վերաբերյալ որոշում կայացնելը։

2025 թվականի հունվարի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սադիգովի կալանքը երկարաձգել էր  3 ամսով։ Փետրվարի 2-ին էլ Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովը փետրվարի 2-ից չոր հացադուլ է հայտարարել։

Հիշեցնենք, որ Աֆղան Սադիգովը և նրա ընտանիքը Վրաստան են ժամանել 2023 թվականի դեկտեմբերին՝ վախենալով Ադրբեջանի  իշխանությունների և երկրի ղեկավար Իլհամ Ալիևի հետապնդումներից։ Անցյալ տարվա հուլիսին նրան թույլ չէին տվել Վրաստանից մեկնել Թուրքիա՝ ասելով, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Օգոստոսին լրագրողը ձերբակալվել էր Ադրբեջանի պահանջով։ Բաքվում նրան մեղադրում են շորթման մեջ և արտահանձնում պահանջում։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն Աֆղան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու որոշում էր կայացրել։ Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել էր լրագրողի բողոքը։ Սադիգովն անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր ձերբակալության և ապաստան չտրամադրելու դեմ։

Հոկտեմբերի 8-ին հացադուլի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին բանտային հիվանդանոց։ Վրաստանի իշխանությունները հրաժարվել էին Սադիգովին քաղաքական ապաստան տրամադրել։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել էր նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։ Սադիգովի արտահանձնման համապատասխան հարցումն Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից վրացական կողմը ստացել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի