Կառավարությունը Կասկադում Արմեն Սարգսյանի փեսայի ընկերության ներդրումային ծրագրին հավանություն տվեց

Լուրեր

08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշեց կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։

Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։ Ներդրողը պետությունից պետք է գնի այս տարածքի միայն 4․8 հեկտարը՝ 10․5 մլրդ դրամով, որը շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքն է։ Ընդ որում՝ կառավարությունը համաձայնել է, որ կառուցապատողը գումարը տարաժամկետ վճարի: Պայմանագրի գործողության ժամկետը  5 տարի է։ Մինչ պայմանագրի գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։ Տարածքի 1․8 հեկտարը պետք է կանաչապատվի։

Այս տարվա հունվարին, հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար, որին միայն 1 մասնակից էր հայտ ներկայացրել, և որն էլ հաղթող էր ճանաչվել՝ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերության ներկայացրած կոնսորցիումը։

Factor TV«Մրցույթ՝ առանց մրցակցության․ ինչպես է քաղաքապետարանն ընտրել Կասկադի կառուցապատողին» փաստաքննության շրջանակներում պարզել էր, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ը ստեղծվել է մրցույթից ամիսներ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին։ Հիմնադիրը և իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97․5 % բաժնեմասով, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան։ Ընկերության 1․5% բաժնեմասը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգին, 1%-ը՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղին։ Գրիգոր Տեր-Ղազարյանը և Բոբբի Սինգհ Կանգը, հիշեցնենք, ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանի սեփականատերերն են, իսկ գործարանի կառուցման համար կառավարությունը 3․5 մլրդ դրամի բյուջետային վարկ է հատկացրել։

Կոնսորցիումի անդամներից մեկը՝ «Ռեալ Ջի» ՍՊԸ, նույնպես նորաստեղծ ընկերություն է, գրանցվել է մրցույթի հայտարարումից հետո՝ 2025-ի փետրվարի 4-ին։ Միակ սեփականատերը նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Կոնսորցիումի մյուս 2 անդամներն ամերիկյան բեռնափոխադրող ընկերություններ են՝ «Կարգո Սըլուշն Բրոքերեյջ» և «Կարգո Էքսպրես Ջորջիա»։ Երկուսի սեփականատերն էլ Բոբբի Կանգն է, երկուսն էլ զբաղվում են միայն բեռնափոխադրումներով՝ օդային, ջրային և ցամաքային, բայց ոչ մշակութային կոթողների շինարարությամբ։

Նկատենք, որ կառավարության հաստատած նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են Կասկադի վերակառուցման նպատակով քաղաքապետարանի անցկացրած մրցույթի մասնակիցների համար ներկայացված պահանջները։ Մինչդեռ, երբ Factor TV-ն փաստաքննության ժամանակ քաղաքապետարանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր այդ պահանջերի մասին, պաշտոնյաները չեն պատասխանել մեր այդ հարցին։

Պարզվում է՝ մրցույթի մասնակիցը պետք է «վերջին 7 տարվա ընթացքում նվազագույնը 30 հազար քմ շենք/շինության կառուցապատման փորձ, որը կհավաստվի համապատասխան քաղաքաշինական և կադաստրային փաստաթղթերով կամ կառուցապատման փորձը հավաստող պատշաճ տեղեկանքով՝ պայմանով, որ մրցույթը հաղթելու դեպքում, մինչև պայմանագրի ստորագրումը, կներկայացվեն քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը»։

Թե ինչպե՞ս է նորաստեղծ և բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների կոնսորցիումը բավարարել այս պահանջը, պարզ չէ։ 

 

Գայանե Խաչատրյան