Գյումրիի քաղաքապետարանի տարածքից բերման ենթարկված քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
16.02.2026 | 20:15
Ովքեր են ՔՊ-ում ամենաՉսիրվածները. վարկանիշային քվեարկության առաջին փուլի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը և քաղաքապետարանի 7 աշխատակիցներ ձերբակալվել էին։ Շենքի տարածքում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, ինչի հետևանքով իրավիճակը պարբերաբար լարվում էր, որն էլ բախման հանգեցրեց, ոստիկանության տարբեր բաժիններ տարվեցին մի խումբ քաղաքացիներ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով՝ կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ․

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով»։

Այսօր իրավապահ կառույցն այլ մանրամասներ հայտնեց, մասնավորապես, ձերբակալված 37 քաղաքացիները կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ․

«19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը)»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Ռոզա Վարդանյան