Թուրք պաշտոնյան հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կլրացնեն միմյանց

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արըլըգ-Դիլուջու երկաթուղին, որի հիմնաքարը դրվել է օգոստոսին, կդառնա «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օսման Բոյրազը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողոցի «Միջին միջանցք. հուսալիությունից մինչև արդյունավետություն» պանելային քննարկման ժամանակ։

Նա ասել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միմյանց այլընտրանք չեն լինի, այլ կլրացնեն իրար։

Թուրք պաշտոնյան նշել է, թե Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Միջին միջանցքի ներուժը լիարժեքորեն իրացնելու համար։

Հավելենք, որ, մասնավորապես, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ Թուրքիայի նրանց որոշ գործընկերներ, շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի