Փաշինյանը դատի է տվել և 1 մլն դրամ է պահանջում լրատվամիջոցից․ պատճառը «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հրապարակումն է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Նա պահանջում է լրատվամիոջոցին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածներից մեկում տեղ գտած և իր կարծիքով զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Խոսքը «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հրապարակման մասին է։ Հայցվող կողմը պահանջում է, որ հերքումը նման տեքստով ուղեկցվի․ «․․․Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Բացի այդ, վարչապետի ներկայացուցչները պահանջում են, որպեսզի հրապարակումը պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման, հրապարակմանը տրվի կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ «զրպարտող տեղեկություններ պարունակող հոդվածն է»: Բացի այդ, հրապարակվող տեքստը չպետք է պարունակի «Հրապարակ»-ի կողմից որևէ այլ մեկնաբանություն կամ գրառում։

Գործը մակագրվել է դատավոր Նելլի Հարությունյանին։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:

Եվգենյա Համբարձումյան