Ձե՛նդ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ձե՛նդ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շնորհակալ եղեք, եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որովհետեւ նիկոլական բանդան կարող էր որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ, սարքեն ահաբեկչություն։ Այդ դեպքում էլ շնորհակալ եղեք, հարգելի քաղաքացիներ, որովհետև գործ կարելու փոխարեն նիկոլական բանդան կարող է հրահանգ ստանար ձեզ սպանելու»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ նախազգուշացում հայտարարեց Մկրտչյանին, ապա պահանջեց անջատել խոսափողը։

«Ի դեպ, ողջունենք տիկին Մկրտչյանի տիրոջը՝ Սերժ Սարգսյանին և նրա բանդային։ Ձեռքով անենք սերժական բանդային»,- ասաց Ռուբինյանը։

Խորհրդարանի դահլիճում իրավիճակը լարվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան