Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ժամանել է Փարիզի բանտ՝ կրելու 5 տարվա ազատազրկման պատիժը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երեքշաբթի՝ հնգամյա ազատազրկման առաջին օրը, մտել է Փարիզի բանտ։ Սա առաջին դեպքն է ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ, երբ երկրի նախկին ղեկավարը բանտարկվում է, գրում է CNN-ը։

Սարկոզին երեքշաբթի առավոտյան տարվել է բանտային համալիր՝ տնից դուրս գալիս ձեռքով ողջունելով իր կողմնակիցներին։ Նրան տեղափոխող մեքենան շրջապատված է եղել տասնյակ ոստիկանական մոտոցիկլետներով և մեքենաներով, որոնք նախկին նախագահին ուղեկցել են դեպի Փարիզի հարավում գտնվող Լա Սանտե բանտ։

Սարկոզին անցյալ ամիս դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման հանցավոր դավադրության համար՝ Լիբիայից ստացված միջոցներով իր 2007 թվականի նախագահական քարոզարշավը ֆինանսավորելու սխեմային մասնակցելու համար։

Ֆրանսիայի նախկին նախագահը, որը պաշտոնը լքել է 2012 թվականին, մտադիր է բողոքարկել որոշումը, սակայն մինչ այդ, ինչպես սպասվում է, նա կզբաղեցնի կա՛մ մենախցիկ, կա՛մ Լա Սանտե բանտային համալիրի, այսպես կոչված, «VIP թևը»։ Այն սովորաբար նախատեսված է այն կալանավորների համար, որոնց հարմար չէ պահել բանտի ընդհանուր կալանավորների շրջանում՝ նրանց անվտանգության համար մտավախությունների պատճառով։

Այդ անձանց թվում կարող են լինել քաղաքական գործիչներ, նախկին ոստիկաններ, ծայրահեղ աջ կազմակերպությունների անդամներ կամ իսլամիստական ​​ահաբեկչական խմբավորումների հետ կապված անձինք։ Սարկոզին X-ում տարածված հայտարարության մեջ ընդգծել է, որ ինքն «անմեղ» է։

«Մինչ ես պատրաստվում եմ մտնել Լա Սանտե բանտի պատերից ներս, իմ մտքերը հասարակության բոլոր խավերի և համոզմունքների տեր ֆրանսիացիների հետ են։ Ես ուզում եմ իմ անսասան ուժով ասել նրանց, որ այսօր բանտարկված է ոչ թե Հանրապետության նախկին նախագահը, այլ անմեղ մարդ»,- ասել է նա։

Սարկոզին հայտարարել է, որ «կշարունակի դատապարտել այդ դատական ​​սկանդալը», սակայն հավելել է, որ «չարժե կարեկցել, քանի որ կինն ու երեխաներն իր կողքին են և անթիվ ընկերներ ունի»։

Այնուամենայնիվ, երեքշաբթի առավոտյան Սարկոզին հայտարարել է, որ «խորը ցավ է զգում Ֆրանսիայի համար, որը նվաստացվել է վրեժխնդրության այս ակտով, որն ատելությունը հասցրել է աննախադեպ մակարդակի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի