Զեմֆիրան, TikTok-ում Փաշինյանի 3 մլն դիտում ունեցող տեսանյութն ու կրեմլամերձ Mash․ru-ի կեղծ պնդումը

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հոկտեմբերի 20-ին գրեցին, որ երգչուհի Զեմֆիրան հրաժարվել է գալ Հայաստան հյուրախաղերի՝ վախենալով ձերբակալությունից։ Լուրի սկզբնաղբյուրը Mash.ru-ն է, որը պնդում է, թե կազմակերպիչները արտիստի հետ սկսել էին բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սոցցանցներում մեծ տարածում գտած հայտնի տեսանյութից հետո։ Տեսանյութում Փաշինյանը պարզապես նստած է իր աշխատասենյակում և Զեմֆիրայի երգերից մեկն է լսում։ Այդ կարճ տեսանյութը շուրջ 3 միլիոն դիտում ունի TikTok-ում։

«․․․Իվենթ-ընկերությունները շտապել էին համոզել երգչուհուն՝ Երևանում համերգներ տալ և անգամ ելույթներ ունենալ կորպորատիվների ժամանակ։ Զեմֆիրային առաջարկվել է 20 միլիոն ռուբլի և պատրաստ էին վճարել ավելին։ Սակայն Զեմֆիրան կտրականապես հրաժարվել է գալ Երևան։ Նա շատ է վախենում, որ Ռուսաստանի համար բարեկամական երկրում (ՀՀ-ում-խմբ․) կարող են իրեն կալանավորել, քանի որ նա բազմիցս հրապարակային կերպով քննադատել է ՌԴ բանակը և աջակցել Ուկրաինային»,- նշում է Mash.ru-ն։

Պարզվում է՝ Mash-ում ամռանը նորություններ չեն կարդացել, որովհետև հպանցիկ հայացքն այդ օրերի լրահոսին կբացահայտեր վերոնշյալ պնդման զավեշտալի լինելը։

Բանն այն է, որ հուլիսի 4-ին Զեմֆիրան մենահամերգ է ունեցել Երևանում, Հրազդան մարզադաշտում։ Ավելին, երգչուհին համերգից հետո ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ խոստովանել, որ Երևանը զարմացրել է իրեն. «Այնքան ջերմություն։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օրն էլ գլխումս հարցն էր՝ «ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»։ Իմ տարիքում նման «հայտնագործություններ» անելն անգնահատելի է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։

Հատկանշական է, որ անգամ Mash-ի հոկտեմբերի 20-ի լուրը տարածած կայքերն ավելի վաղ տեղադրել են նաև Զեմֆիրայի ինստագրամյան գրառումը։

Հիշեցնենք՝ Զեմֆիրային ՌԴ-ում «արտասահմանյան գործակալ» են ճանաչել դեռևս 2023 թվականի փետրվարի 10-ին։ Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Զեմֆիրան «բացահայտորեն հանդես է եկել Ուկրաինային աջակցությամբ, հանդես է եկել համերգներով թշնամական երկրներում՝ հատուկ ռազմական գործողության դեմ կոչերով, և ստացել է աջակցություն օտարերկրյա աղբյուրներից»։

Նշենք, որ Mash.ru-ի գործունեությունը կապվում է ՌԴ իշխանությունների հետ։ 2018 թվականի նոյեմբերին Проект-ը Mash-ի գործունեությունը կապել էր ռուս գործարար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Յուրի Կովալչուկի հետ՝ նշելով, որ լրատվականը նրան է անցել ռուս լրագրող Արամ Գաբրելյանովի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո։ Այդ պահից սկսած ալիքի գործունեությունը ղեկավարվում էր «Ազգային մեդիա խմբի» նախագահի՝ Կիրիլ Կովալչուկի որդու և նրա մեկ այլ ազգականի կողմից։

The Insider-ի տվյալներով՝ Mash-ի նախկին գլխավոր խմբագիրը, տնօրենը և համասեփականատերը՝ Մաքսիմ Իքսանովը, բնակվել է Մոսկվայում գտնվող բնակարաններից մեկում, որը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչությանը։ Տունը ձևակերպված է նրա հոր՝ Տահիր Իքսանովի անունով, որը նախկինում զբաղեցրել է Մեծ թատրոնի տնօրենի պաշտոնը։

Եվգենյա Համբարձումյան