Պուտինը և Ալիևը ինչքան էլ հաշտվեն, համբուրվեն, Ադրբեջանը հակառուսական կլինի․պանթուրքիստական ուժ է, ՌԴ-ի դեմ է․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սկսել խաղաղության բանակցություններ և Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի ՌԴ-ի նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ «Ես վստահ չեմ, որ Պուտինը պատրաստ է ավարտել այս պատերազմը», – ասել է Ուկրաինայի նախագահը NBC-ի հետ հարցազրույցի ժամանակ: Զելենսկին կոչ է արել լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի առաջնորդի վրա՝ ասելով, թե Պուտինը «վախենում է պատժամիջոցներից»: Թրամփը և Պուտինը պատրաստվում են հանդիպել Հունգարիայում՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու։ «Կարծում եմ՝ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը․․․ Նախագահ Զելենսկին էլ է ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Մնում է իրականացնենք դա»,- ասել է Թրամփը։
ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Պուտինը, մեծ հավանականությամբ, չի դադարեցնի պատերազմը, քանի որ դա ներքին խժդժություններ կբերի ՌԴ-ի ներսում՝ անգամ իշխանափոխության վտանգ կարող է լինել։ Պապյանը համարում է, որ Արևմուտքը չի գնա ՌԴ-ի փլուզման, այլ՝ կնախընտրի չեզոքացնել նրանից վտանգը։ Դիվանագետը համարում է, որ ՌԴ-ն թուլանում է նաև մեր ռեգիոնում․

«Պուտինը պատերազմը չի կանգնեցնի, ՌԴ-ն պիտի՛ հաշտվի, որ կայսրություն չի լինելու։ ՌԴ-ն թուլացել է, հեռանում է ռեգիոնից, Արևմուտքին պիտի բերենք, որ թուրքերի հետ մենակ չմնանք։ Թուրքիան վտանգ է մեզ համար, ՀՀ իշխանությունն ինչ էլ ասի՝ թուրքերը մեզ թշնամի են տեսնում, ոչ՝ գործընկեր։ ՌԴ-ն սխալ հաշվարկեց, որ Ադրբեջանը ՀՀ-ից կարևոր է, եթե հայերին աջակցեր, ՀՀ-ն իրեն հավատարիմ կլիներ։ Պուտինը և Ալիևը ինչքան էլ հաշտվեն, համբուրվեն, Ադրբեջանը հակառուսական կլինի․ պանթուրքիստական ուժ է, ՌԴ-ի դեմ է»,- ասաց Արա Պապյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան