Անլուրջ կլինի, եթե ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, բայց մնա ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում. Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ Միրզոյանը վերջին հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտը կարող է ներկայացնել հաջորդ ամիս, գուցե՝ հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն ընդունել է ԵՄ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը․ «Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Դա գուցե հաջորդ ամիս լինի, գուցե՝ հաջորդ տարի: Միաժամանակ, ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– շեշտել է Միրզոյանը։ Նա նաև ասել է․ «Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են ավելի առաջ գնալ»։ Նա նաև նշել է, որ Երևանն ու Բրյուսելը բավականին սերտորեն աշխատում են, բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ:

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում չի բացառում, որ ՀՀ իշխանությունը 2026-ի ընտրությունների փուլում հայտը ներկայացնի։ Որպես «Եվրաքվեի» նախաձեռնող ուժի ներկայացուցիչ, Ռուբեն Մեհրաբյանն աջակցություն է հայտնում այս պրոցեսին, միաժամանակ՝ զգուշացնում առկա սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության մասին․

«ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ տալուն ՌԴ-ն բացասաբար կնայի, ՌԴ-ն ներսից մեզ վրա հարձակվելու կարողություն ունի։ Բայց անլուրջ կլինի՝ ՀՀ-ն մնա ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում, և ԵՄ-ին հայտ ներկայացնի, Արարտ Միրզոյանը իրական մտադրությունը բացահայտեց, բայց ռազմավարական անորոշություն պահեց։ ՌԴ-ն կանի ամենը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելը կանխարգելելու․ եթե կոպիտ սխալներ չանենք՝ չի հաջողի, լուրջ սպառնալիք է»,- ասաց Մեհրաբյանը։

Նա խոսել է նաև իրենց ուժի՝ 2026-ին ընդառաջ կատարած կուսակցական աշխատանքի, ԱԺ-ում հայտնվելու հավանականության, հնարավոր բևեռների, արտաքին քաղաքական կուրսի ընտրության հարցի կարևորության, ներքաղաքական այլ թեմաների մասին։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան