Կայա Կալլասն ու ԵՄ ԱԳ նախարարները քննադատել են Պուտինի հնարավոր այցը Հունգարիա

Լուրեր

06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը «ոչ հաճելի» է անվանել այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ժամանել Հունգարիա՝ Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար:

«Հաճելի չէ տեսնել, թե ինչպես է մեկը, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի օրդեր է տրված, գալիս է  եվրոպական երկիր»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ՝ հավելելով, թե «հարցն այն է՝ արդյո՞ք դա որևէ արդյունք կտա», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ նախագահի համար Միջազգային քրեական դատարանը օրդեր է տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության համար։ Մոսկվան հերքում է ռազմական հանցագործությունների մեղադրանքները և չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Հունգարիան պատրաստվում է դուրս գալ դատարանից։

Կայա Կալլասը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերը, անշուշտ, արժանի են աջակցության, բայց ընդգծել է՝ կարևոր է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպի Պուտինի հետ։

«Ամերիկան ​​բավարար լծակներ ունի Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Եթե սա օգնի դադարեցնել պատերազմը, դա, անշուշտ, լավ է»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։

ԵՄ անդամ երկրների մի շարք ԱԳ նախարարներ նույնպես բացասական կարծիք են հայտնել Պուտինի՝ Թրամփի հետ հանդիպելու և Հունգարիա այցելելու հեռանկարի վերաբերյալ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ «Պուտինի համար Եվրոպայում միակ տեղը Հաագան է՝ դատարանի առաջ, և ոչ թե մեր մայրաքաղաքներից որևէ մեկում»:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը նույնպես մտահոգություն է հայտնել․

«Կտեսնենք, թե որտեղ և ինչ ձևաչափով կկայանա հանդիպումը, բայց պարզ է, որ Պուտինի նման ռազմական հանցագործի համար տեղ չկա ԵՄ տարածքում»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ Պուտինի այցը իմաստ կունենա միայն «անհապաղ և անվերապահ հրադադարի» դեպքում։ Իր հերթին, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլն ընդգծել է, որ «ամենակարևորը բանակցային սեղանի առկայությունն է»։

Լեհաստանի փոխարտգործնախարար Իգնատի Նեմչիցկին էլ հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել Թրամփի նախաձեռնությունները:

«Մեր խնդիրն է՝ կենտրոնանալ այն բանի վրա, որ Եվրամիությունն առավելագույն աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, և հենց դա էլ փորձում ենք անել: Մենք ուզում ենք, որ Ամերիկան ​​մնա ներգրավված: Մենք հասկանում ենք, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության, հավանաբար, անհնար կլինի հասնել համաձայնության, որը կհամապատասխանի Ուկրաինայի շահերին: Հետևաբար, մեր խնդիրն այժմ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել Եվրոպայում. օրինակ՝ 19-րդ պատժամիջոցների փաթեթը և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացի առաջխաղացումը», – ասել է քաղաքական գործիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ Բուդապեշտը «լավագույն վայրը չէ» նման հանդիպման համար՝ հաշվի առնելով քաղաքական և պատմական համատեքստը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ եթե հանդիպումը կարող է նպաստել խաղաղությանը, ապա կարևոր չէ, թե որտեղ է այն տեղի ունենալու։

Զելենսկին ասել է, որ պատրաստ է մեկնել Բուդապեշտ, եթե այնտեղ կայանա եռակողմ հանդիպում՝ իր, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, կամ եթե նույնիսկ Պուտինի հետ անմիջական հանդիպում չլինի։

Քննարկումներին ծանոթ աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում Զելենսկիի հետ լարված հանդիպման ժամանակ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահին՝ որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին: Բանակցություններից հետո նա հրապարակավ պաշտպանել է հրադադարի ռեժիմը «ներկայիս առաջնագծի երկայնքով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի