Ադրբեջանի ավիաուղիների օդանավն անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Պետերբուրգում, սակայն դուրս է եկել թռիչքուղուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող ադրբեջանական AZAL-ի օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք է կատարել տեղի Պուլկովո օդանավակայանում, սակայն դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բաքու մեկնող չվերթը վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շասսիի մեխանիզմի հետ կապված անսարքության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։

Օդանավակայանում նշել են, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, սակայն վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Ուղևորներ կամ անձնակազմի անդամներ չեն տուժել։

AZAL-ի տեղեկատվության համաձայն՝ թռիչքի առավելագույն անվտանգությունն ապահովելու համար Սանկտ Պետերբուրգ-Բաքու երթուղով իրականացվող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի J2-020 չվերթի հրամանատարը որոշել է վերադառնալ և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շասսիի աշխատանքի  հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։ Բոլոր 155 ուղևորներն օպերատիվ տարհանվել են, և տուժածներ չկան։

Հաղորդվում է, որ մեկ այլ ինքնաթիռ է ուղարկվել՝ Սանկտ Պետերբուրգից Բաքու ուղևորներին տեղափոխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի