Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ
Քաղաքականություն
19.10.2025 | 16:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել ենք՝ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով գտնվելու է Սուրբ Աթոռում։ Վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի է ունեցել Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: