Լույսը չբացված փորձել են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները (լուսանկարներ)

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Վաղ առավոտվանից լարված իրավիճակ էր Ֆիրդուսի շուկայի տարածքում: Դեռ լուսադեմին հարակից տների բնակիչները արթնացել են տրակտորի ձայնից: Տոնավաճառի հարակից տարածքում տեղակայված էր տրակտոր, որը, բնակիչների խոսքով, տարածք էր բերվել ապամոնտաժումն իրականացնելու նպատակով: 

Արթնացած բնակիչները և տարածք շտապած շուկայի առևտրականները, սական, թույլ չեն տվել սկսել ապամոնտաժումը: Նրանք նախ ընդդիմացել են՝ նշելով, որ իրենց չեն իրազեկել, որ ապամոնտաժումը տեղի է ունենալու հենց այսօր, ապա պահանջել են քաղաքապետարանի ներկայացուցիչներից իրենց ներկայացնել ապամոնտաժման թույլտվությունը, որը, սակայն, առայժմ չի ներկայացվել:

Ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են , որ Ֆիրդուսի շուկան ապօրինի է գործում: Նրանք գործի են գցել տրակտորը՝ փորձելով սկսել ապամոնտաժումը, սակայն շուկայի առևտրականները և հարակից տների բնակիչները պատնեշ են  կազմել և թույլ չեն տվել:

Շուրջ երկու ժամ տևած լարված բանակցությունների արդյունքում տրակտորը հեռացվել է, այժմ ֆիրդուսցիները լարված սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:
Factor.am-ը  առավոտյան 06.00 -ից տեղում հետևում է իրադարձությունների ընթացքին և այն ներկայացնում ուղիղ հեռարձակմամբ:

 

Շողիկ Գալստյան

Լուսանկարները` Արթուր Դևրիկյանի