Տիգրան Ավինյանն առաջարկում է Մարկ Գրիգորյանին, Ավիկ Իսահակյանին ու Տարոն Մուրադյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանին հոկտեմբերի 23-ին նիստ կգումարի։ Օրակարգում այս պահին ընդգրկված է 25 հարց, որոնցից միայն 6-ն է զեկուցվող։

Նիստում քննարկվելու է երեք հայտնի անձանց՝ Մարկ Գրիգորյանին, Ավետիք (Ավիկ) Իսահակյանին և Տարոն Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը։

«Հաշվի առնելով լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանի ներդրած նշանակալի ավանդը Երևան քաղաքի հասարակական և մշակութային կյանքում՝ առաջարկվում է նրան շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը»,- նշված է որոշման նախագծում։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին՝ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկում է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել նաև նկարիչ Տարոն Մուրադյանին՝ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Գրիգորյանին, Իսահակյանին ու Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի, եթե ավագանին կողմ քվեարկի որոշման նախագծերին։

Արփի Հակոբյան