Թուրքիայում ձերբակալվել է տեղի մասոնական օթյակի ղեկավարը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 26 կասկածյալի, այդ թվում՝ Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակի (Grand Lodge of Free and Accepted Masons) «մեծ վարպետ», Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր Ռեմզի Սանվերին։ Չորս նահանգներում այսօր իրականացված լայնածավալ գործողությունները «Can Holding»-ի դեմ փողերի լվացման, խարդախության և կազմակերպված հանցագործության մեղադրանքներով ընդլայնված հետաքննության մաս են կազմում, գրում է Turkiye today-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ղեկավարվող ու Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության մաքսանենգության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության (KOM) կողմից համակարգվող գործողությունների թիրախում եղել են Ստամբուլ, Մերսին, Իգդիր և Իզմիր բնակավայրերը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սանվերի ձերբակալությունը լայն ուշադրության կենտրոնում է՝ պայմանավորված նրա՝ ակադեմիկոս և հասարակական ակնառու գործիչ լինելու հանգամանքով։ 1980 թվականին Ստամբուլում ծնված Սանվերը տնտեսագիտության պրոֆեսոր է, եղել է Գալաթասարայի մարզական ակումբի տնօրենների խորհրդի նախկին գլխավոր քարտուղարն ու խոսնակը: 2011-2015 թվականներին նա եղել է Ստամբուլի Բիլգի համալսարանի ռեկտորը։ Ենթադրվում է, որ նրա ձերբակալությունը կապված է Բիլգի համալսարանում պաշտոնավարման ընթացքում ենթադրյալ ֆինանսական խախտումների հետ։

Թուրքիայում մասոնությունը սկիզբ է առնում 18-րդ դարի սկզբից, երբ առաջին օթյակները հիմնադրվել են եվրոպացի առևտրականների և դիվանագետների կողմից օսմանյան նավահանգստային քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Իզմիրը և Սալոնիկը։ Սկզբում հիմնականում կազմված լինելով օտարերկրացիներից՝ այս օթյակները հետագայում գրավել են օսմանյան բարեփոխիչներին և մտավորականներին, որոնք մասոնությունը կապել են ժամանակակից կրթության, ռացիոնալիզմի և եվրոպական առաջընթացի հետ։ Միաբանությունը պարբերաբար արգելքների է ենթարկվել տարբեր սուլթանների օրոք, այդ թվում՝ խոշոր փակումները 1748 թվականին և 1826 թվականին, երբ սուլթան Մահմուդ II-ը մասոնական օթյակները կապել է արգելված Բեքթաշի միաբանության հետ։

1956 թվականին մասոնությունը վերածնվել է՝ Թուրքիայի ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակի (Hur ve Kabul Edilmish Masonlar Buyuk Locasi) հիմնադրմամբ։

Այսօր կազմակերպությունն օրինականորեն գործում է որպես քաղաքացիական միավորում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, ճանաչված է Անգլիայի Միացյալ Մեծ Օթյակի կողմից 1970 թվականից, և ունի մոտ 200-250 օթյակներ խոշոր քաղաքներում, որոնք հանդիպումներ են անցկացնում թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

Ձերբակալված այլ բարձրաստիճան անձանց թվում են Binsat Holding-ի նախագահներ Արաֆաթ Բինգյոլը և Ջենգիզ Բինգյոլը, Can Publishing Holding-ի նախագահ Մեհմեթ Քենան Թեքդաղը և Բեթուլ Ջանը և Զուհալ Ջանը, Can Holding-ի սեփականատերեր Շաքիր Ջանի և Մուրատ Ջանի կանայք։ Իշխանությունները հայտնել են, որ երեք կասկածյալներ դեռևս արտասահմանում են, իսկ վեցը փախստականի կարգավիճակում ունեն։

Քյուչուքչեքմեջեի գլխավոր դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պնդում է, որ Can Holding-ի բարձրաստիճան ղեկավարները ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որը, ենթադրաբար, ղեկավարում են Քեմալ Ջանը և Մեհմեթ Շաքիր Ջանը։ Կազմակերպությունը մեղադրվում է վերահսկողության մեխանիզմները քողարկելու համար բազմաթիվ համընկնող ընկերություններ ստեղծելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի