ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:35
ԱԺ-ում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները․ ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
Բոլորը

«ԵՄ-ն պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք տեղի են ունենալու այս տարածաշրջանում»,- այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։

«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք օգոստոսի 8-ին տեղի ունեցան Վաշինգտոնում, Եվրոպական միության կողմից ողջունվել են։ Մենք բոլոր հանդիպումների և հրապարակային միջոցառումների ժամանակ պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին և կապակցվածությանն այս մարզում,  ուստի՝ մենք պատրաստ են մեր գործիքները կիրառել և ներդնել ոչ միայն հենց այդ նախագծի շրջանակում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է ԵՄ-ի կողմից երկու տարի առաջ` դրա հայտարարումից ի վեր»,- ասաց ԵՄ դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ նախագծի շատ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն, և ԵՄ-ն որպես վստահելի գործընկեր պատրաստ է աջակցել հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանն այս գործընթացում։

«Նախորդ շաբաթ Բրյուսելում էի` «Գլոբալ դարպասներ» երկրորդ ժողովին, որտեղ մի շարք երկրների առաջնորդներ էին ներկա, նաև վարչապետ Փաշինյանը, և մենք քննարկեցինք, թե կապակցվածությունը ամբողջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև ինչպես է զարգանալու առաջիկա ժամանակահատվածում և դա կներառի ամբողջ տարածաշրջանը, այդ թվում` Հայաստանը»,- նշեց ԵՄ դեսպանը։

 

Անի Թամրազյան