Դիմակավորված իրավապահները տարել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին․ Ռուբեն Մելիքյան

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Իրավապահները քիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից բիրտ ուժի կիրառմամբ տարել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

Մելիքյանի խոսքով՝ ինքն ու այլ փաստաբաններ Շենգավիթի դատարանի մոտ են եղել, երբ նկատել են, որ փողոցի հանդիպակաց հատվածում դիմակավորված իրավապահները կոշտ ուժի կիրառմամբ մի քաղաքացու իջեցրել են մեքենայից ու տարել։ Երբ շրջադարձ են կատարել ու մոտեցել այդ հատվածին, տեսել են, որ մեքենայի ապակիները բաց են, իսկ կողքին ոստիկաններ կան։ Ֆիքսել են մեքենայի համարներն ու շուտով պարզել, որ այն պատկանում է փաստաբան Կոչուբաևին։ Թե որտեղ է այժմ գտնվում Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն առայժմ այս առնչությամբ տեղեկություններ չեն հայտնում։ 

Արաքս Մամուլյան