Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացվել է 30 օրով

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարացրել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում են նրա փաստաբանները:

Դատարանը երկու օր քննությունից հետո այսօր գիշերն է հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու:

Նշենք, որ Քննչական կոմիտեն միջնորդել էր 2 ամիս ժամկետով երկարացնել Կարապետյանի խափանման միջոցը, բայց դատարանը, փաստորեն 1 ամսով է բավարարել:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 17-ից Կարապետյանը գտնվում է անազատության մեջ։ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում նրան մեղադրվում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու և փողերի լվացման համար։ Երկու մեղադրանքն էլ չի ընդունում։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է քաղաքական դրադապատճառներով։

Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը քննում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Միջնորդության քննության ընթացքում ատարանի դիմաց հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել Կարապետյանին։

Արաքս Մամուլյան