ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը «վճռական նշանակություն ունի»․ Ռյուտե

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մերժել է Հյուսիսատլանտյան դաշինքի ու Եվրամիության պաշտպանական կառույցների միջև հնարավոր կրկնօրինակման վերաբերյալ մտահոգությունները:

«Կրկնօրինակում չկա»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դաշինքը լավ է լուծում «դժվար ռազմական հարցերը», մինչդեռ Եվրամիությունը կարողանում է ապահովել «միջոցների հասանելիությունը» և «համահունչությունը ԵՄ երկրների միջև», պարզաբանել է Ռյուտեն: Նա կարծում է, որ այս համադրությունը «վճռական նշանակություն ունի»  հաջող համագործակցության համար:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ ամերիկյան զենքի հետագա մատակարարումներն Ուկրաինային կֆինանսավորվեն նրա եվրոպացի դաշնակիցների կողմից։ Օգոստոսին մեկնարկած PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության շրջանակում Գերմանիան արդեն հատկացրել է երկու միլիարդ եվրո, հիշեցրել է Ռյուտեն Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ այժմ կան հիմքեր՝ ենթադրելու, որ շատ այլ երկրներ կմիանան նախաձեռնությանը՝ նշելով, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովելու ուղղությամբ:

Գլխավոր քարտուղարը հրաժարվել է մանրամասն մեկնաբանել ամերիկյան հեռահար Tomahawk թևավոր հրթիռների՝ Ուկրաինային հնարավոր մատակարարման վերաբերյալ քննարկումը։

«Սա երկկողմանի հարց է»,- ասել է նա՝ հավելելով, որ «այսօր այն օրակարգում չէ»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը նույնպես ներկա էր Բրյուսելում կայացած հանդիպմանը, կիսել է այս միտքը։

«Մենք ակնկալում ենք, որ ավելի շատ երկրներ կտրամադրեն ավելի շատ օգնություն և կգնեն ավելի շատ սարքավորումներ՝ Ուկրաինային այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում օգնելու համար»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդելու է Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, կոնտակտային խմբի հանդիպումը, որը կգլխավորեն Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան ԵՄ պաշտպանության նախարարները կհավաքվեն աշխատանքային ընթրիքի։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը հոկտեմբերի 15-ին կարևոր հայտարարություն կանի Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Նա նաև կոչ է արել Հարավային Եվրոպայի պետություններին ավելի ակտիվորեն մասնակցել Կիևին աջակցելուն, մասնավորապես, PURL ծրագրի միջոցով։

«Նախագահ Թրամփն Ուկրաինային տրամադրել է աշխարհի լավագույն զենքերը. նրանք դրա կարիքն ունեն։ Այս ծրագիրը կենսական նշանակություն ունի Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար»,- ընդգծել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը։

Նրա հայտարարությունը հնչում է «Ուկրաինա հրթիռների հնարավոր տեղափոխման վերաբերյալ քննարկումների ֆոնին։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիևը կարող է ստանալ այդ հրթիռները, եթե Ռուսաստանը հրաժարվի խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայում պատերազմը։

«Գուցե ես պետք է խոսեի ռուսների հետ Tomahawkների մասին։ Նրանք ուզո՞ւմ են, որ դրանք թռչեն իրենց ուղղությամբ։ Ես այդպես չեմ կարծում»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի