Պակիստանը նոր ավիահարված է հասցրել Աֆղանստանի տարածքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանը չորեքշաբթի ավիահարված է հասցրել Աֆղանստանի Ղանդահար նահանգին՝ հարևանների միջև նոր մարտերի բռնկման ֆոնին: Այս մասին հայտնել են Աֆղանստանի և Պակիստանի պաշտոնյաները, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զոհերի թիվը և վնասի չափը դեռևս անհայտ են։

Նոր օդային հարվածը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կրակոցների վերսկսվելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց նոր սրման համար։

Reuters-ի տվյալներով՝ չորեքշաբթի պակիստանյան ուժերը հայտարարել են, որ Ղանդահարում՝ Սփին Բոլդաք սահմանային անցակետի մոտ, սպանել են «15-20 աֆղան թալիբների»։ Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման խոսնակը հայտնել է Պակիստանից արձակված ականանետային կրակի հետևանքով 12 աֆղան խաղաղ բնակիչների մահվան մասին։ Այս տեղեկատվությունը անկախ աղբյուրներից հաստատել հնարավոր չէ։

Միաժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ Պակիստանի կառավարությունը համաձայնության է եկել Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման հետ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Հրադադարը կսկսվի այսօր և կտևի 48 ժամ, նշել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

Երկու հարևան երկրների միջև հարաբերությունները վատթարացել են անցյալ շաբաթ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց համար թալիբները մեղադրել են Իսլամաբադին: Պակիստանի իշխանությունները պնդում են, որ աֆղան թալիբներն իրենց տարածքում ապաստան են տալիս պակիստանցի թալիբ զինյալներին, ինչը սպառնալիք է ներկայացնում երկրի համար։

Լարվածությունը գագաթնակետին էր հասել անցյալ շաբաթավերջին, երբ սահմանի երկայնքով բռնկվել էին ինտենսիվ փոխհրաձգություններ: Թալիբները հայտարարել են, որ սպանվել է 58 պակիստանցի զինվոր, մինչդեռ Իսլամաբադը հայտարարել է, որ սպանվել է 200 «թալիբ և նրանց հետ կապված ահաբեկիչներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի