Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների վիճակը պաշտոնյա հարազատների վերելք-վայրէջքներից է կախված. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոն ստացածների կարգավիճակն ուղիղ համեմատական է իրենց պաշտոնյա հարազատների վերելք-վայրէջքներին։

«ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին՝ Արթուր Այվազյանը, դեռ տարեվերջին Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել էր Երևան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ։ Սակայն վերջերս նրան տեղափոխել են այլ պաշտոնի՝ նշանակելով ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի պետ։

ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։

ՊԵԿ-ում կատակում են, թե Վարդան Հարությունյանն այնքան արագ է կադրերի տեղափոխություններ անում, որ նույնիսկ չեն հասցնում «տաբլիչկեքը» փոխել։ Օրինակ՝ դատելով ՊԵԿ-ի առաջին հարկում փակցված ցուցանակից, ամիսներ առաջ Մետրոպոլիտենի տնօրեն նշանակված Սասուն Հայրապետյանը շարունակում է աշխատել ՊԵԿ վարչության պետի տեղակալ»:

 

Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: