Կադաստրի կոմիտեում թվայնացման համակարգ կներդրվի, գործարքները կհեշտանան․ Սուրեն Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

«Կադաստրի կոմիտեում տևական ժամանակ է՝ իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Կադաստրի կոմիտեում թվայնացման համակարգ կներդրվի, ինչի հետևանքով գործարքները կհեշտանան»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծելու, որպեսզի ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինի ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման:

«Անշարժ գույք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ և նույնականացվելով, կկարողանա մտնել իր անձնական գրասենյակ բաժինը: Անձնական գրասենյակում տեղադրված կլինեն այն պայմանագրերը, որոնք քաղաքացիները կկարողանան ստորագրել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև մուտքագրել գնորդին վերաբերող տեղեկատվությունը, որի արդյունքում գնորդը ևս կկարողանա անհրաժեշտ գործողություն կատարել»,- մանրամասնեց նա։

Ըստ Կադաստրի կոմիտեի նախագահի՝ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է գործարկել մեկուկես տարի ժամկետով՝ նպատակ ունենալով մանրամասն թեստավորելու էլեկտրոնային համակարգերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան