Սպանություն՝ եկեղեցում․ որտեղ են թերացել պատկան մարմինները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում հոկտեմբերի 11-ի հուղարկավորության արարողությունն ընդհատվել է մի նոր ողբերգությամբ։ Քահանայի աղոթքն ընդհատել է հնչած բարձր ճիչը․ դանակահարություն է եղել։  

Եկեղեցում արարողությունը դադարեցվել է և 20-ամյա երիտասարդի դին դուրս են բերել, որպեսզի ոստիկանները կարողանան աշխատել։ Տարածքում հերթապահող շտապօգնության բրիգադը դանակահարված 57-ամյա տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Չարենցավանում պատմում են՝ սպանության կասկածյալ 26-ամյա երիտասարդը խնդիրներ է ունեցել ազգականի հետ։ Ավելի վաղ վիճաբանություն է եղել, որի ժամանակ 57-ամյա տղամարդը դիտողություն է արել երիտասարդին` ասելով՝ խելոք մնա․ ըստ չարենցավանցիների՝ հենց սա էլ եղել է ողբերգության պատճառը։ Մինչև դանակի երեք հարված հասցնելը դանակահարողն ասել է թե 57-ամյա տղամարդն է   20-ամյա տղայի՝ իր սանիկի մահվան պատճառը։

Ըստ տեղացիների՝ դանակահարությունից հետո երիտասարդը փախել է, իսկ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ Դեպքից հետո Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա հաշվառված է հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։

Համացանցում երեկ տեղեկություններ էին տարածվել, թե բուժող բժիշկը մի քանի անգամ դիմել է նրան մեկուսացնելու համար, սակայն պատասխանել են, որ կենտրոնում տեղ չկա։  Առողջապահության նախարարությունից նշում են՝ նախաքննությունից և բժշկական գաղտնիքից ելնելով չեն կարող տեղեկատվություն տրամադրել, սակայն ընդգծում են, որ պնդումն իրականությանը չի համապատասխանում: 

Չարենցավանում նաև պատմեցին, որ տղան նախկինում գտնվել է հոգական առողջության պահպանման ազգային կենտրոնում։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Եղիազարյանի կարծիքով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին փակ հաստատությունում պահելը նման խնդրի լուծման միակ ճանապարհը չէ։ 

Մեր տեղեկություններով՝ 26-ամյա երիտասարդն օգոստոսին է դեղորայք ստացել։ Մարիամ Եղիազարյանը բացատրում է՝ միայն դա բավարար չէ, խնամք է անհրաժեշտ։

57-ամյա Անդրանիկ Ղ․-ին սպանության մեջ մեղադրվող երիտասարդը, մեր տեղեկություններով, կալանավորվել է։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ Արմավիրի Արաքս համայնքում սպանությունից հետո հայտնի դարձավ, որ կրակոց արձակած քաղաքացին հաշվառված է հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան