Չենք կարողանում հանգիստ ապրել․ շինարարական աղմուկն ու փոշին` «Գլենդել հիլզ»-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

«Գլենդել հիլզ» թաղամասում էքսկավատորի ձայնը առավոտից մինչև երեկո չի դադարում։ Հարևան շենքերի բնակիչների հանգիստը վերջին շրջանում խաթարվել է։ Արգիշտի փողոցի շենքերից մեկի բնակիչը պատմում է՝ երբ բնակարանը գնել է, տեղյակ չի եղել, որ շենքին այդքան մոտ նոր բնակելիներ պետք է կառուցվեն։ Բնակիչների համար նոր շենքի կառուցումն անակնկալ է եղել։

Շենքի գրասենյակային տարածքի աշխատակիցներից մեկը նշում է՝ աղմուկի ու փոշու պատճառով պատրաստվում են նոր գրասենյակ վարձակալել։ Իսկ բնակիչներից ոմանք էլ ասում են՝ ճարահատյալ հարմարվել են այս վիճակին։ 

Արգիշտի փողոց 11/15 հասցեում բարձրահարկ շենք է կառուցվում, շինթույլտվությունը 2024-ին է տրվել՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։

Պաշտոնյայի խոսքով՝ բեռնատար մեքենաները շինհրապարակից դուրս գալուց համապատասխան կահավորում չեն ունեցել և աղտոտել են ամբողջ երթևեկելի մասը, սակայն փոշու առկայություն չեն արձանագրել, ինչպես բնակիչներն են նշում։ 

Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ այս պահին այլ շենքի կառուցման ծրագիր չի քննարկվում, իսկ «Գլենդել հիլզ»-ում  նորակառույցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականի դեկտեմբերին։ 

Շինհրապարակում նորմերի չպահպանման արձանագրության պարագայում կառուցապատողը տուգանվում է 70-ից մինչև 100 հազար դրամի չափով։ Այս դեպքով էլ քաղաքապետարանն արձանագրություն է կազմել, որքան կկազմի տուգանքը՝ դեռ որոշված չէ։ Ակնհայտ է, որ այն չի կարող գերազանցել հարյուր հազար դրամը, ինչը  չնչին գումար է խոշոր կառուցապատողի համար։ Անպատասխան է մնում նաև հարցը՝ ի՞նչ ազդեցություն կարող  է այն ունենալ շրջակայքի բնակիչների հանգիստը խաթարող աղմուկը կանխելու հարցում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան