ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանում լրագրողների նկատմամբ Pegasus լրտեսական ծրագրով հսկողության վերաբերյալ բողոքները

Լուրեր

21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Ադրբեջանի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից Pegasus լրտեսող ծրագրի դեմ ներկայացված բողոքների քննությանն փուլը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբանը հիշեցրել է, որ 2021 թվականին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, միջամտություն էին իրականացրել Pegasus լրտեսող ծրագրի միջոցով՝ մուտք գործելով ընդդիմադիր գործիչների և լրագրողների հեռախոսներ։

Չնայած այդ անձինք բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գլխավոր դատախազություն՝ իրենց անձնական տվյալների առգրավման վերաբերյալ, նրանց բողոքներն ըստ էության չեն քննարկվել։ Այնուհետև նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը կքննարկի Ադրբեջանից 59 անձանց բողոքները երկու գործով՝ միավորելով դրանք։

Նշվում է, որ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել այս գործերով կողմերին և կուսումնասիրի՝ արդյո՞ք Կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ են եղել: Դրանց թվում են 8-րդ հոդվածը (անձնական կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածը (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 18-րդ հոդվածը (իրավունքների չարաշահման արգելք): Դիմումներից մի քանիսը պարունակում են նաև 10-րդ հոդվածին (արտահայտվելու ազատություն) և 6-րդ հոդվածին (արդար դատաքննության իրավունք) վերաբերող մեղադրանքներ:

2021 թվականի հուլիսի 18-ին Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի մասին հաղորդումների նախագիծը (OCCRP) հայտնել էր, որ Ադրբեջանի կառավարությունը լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ օգտագործել է իսրայելական NSO Group-ի  կիբերհսկողության լրտեսող ծրագրերը։
Հրապարակված ենթադրյալ թիրախների ցանկում ներառված էր ավելի քան 200 անուն։

Ադրբեջանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Pegasus ծրագրի միջոցով ակտիվիստներին և լրագրողներին լրտեսելու մեղադրանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի